Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Չինաստանի բնակչությունը կրճատվում է 2-րդ տարին անընդմեջ. թվերն անհանգստացնող են

2023-ին Չինաստանի բնակչությունը նվազել է ավելի քան 2 մլն-ով։ Թվերը ներկայացրել է այդ երկրի Վիճակագրական ծառայությունը։

«The Guardian»-ի փոխանցմամբ՝ բնակչության թվի էական կրճատումը կապված է ծնելիության մակարդակի ռեկորդային նվազման հետ։

Ի դեպ, ներկայացված պաշտոնական վիճակագրությունը ներառում է Չինաստանի միայն 31 գավառների բնակչության, ինչպես նաեւ՝ զինվորականության հանրագումարը։

«Այս թվերը չեն ներառում Հոնկոնգից, Մակաոյից եւ Թայվանից ստացված տվյալները։ Ներառված չեն նաեւ Չինաստանում հաշվառված եւ մշտական բնակություն հաստատած օտարերկրացիները»,- գրում է պարբերականը։

2023-ին, կրկին ըստ պաշտոնական վիճակագրության, մահացել է երկրի բնակչության 6․6 %-ը՝ մոտ 11․1 միլիոն բնակիչ։

Ս․Վ․