Armchess.am-ի տեղեկացմամբ, Զավեն Անդրեասյանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված մտավոր խաղերի օլիմպիադայի ծրագրով արագ շախմատի մրցաշարի հաղթող է դարձել: Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Նույնպիսի արդյունք էր գրանցել նաեւ իրանցի Էհսան Ղաեմ Մաղամին, որին հայ շախմատիստը հաղթեց լրացուցիչ մրցախաղում: Ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը 6,5 միավորով գրավեց 3-րդ տեղը:
Կայծակնային մրցաշարում եւս Անդրեասյանն իրեն հիանալի դրսեւորեց: Նա 18 հնարավորից վաստակած 13,5 միավորով գրավեց 2-րդ տեղը: 14,5 միավորով հաղթող դարձավ Իսրայելը ներկայացնող Վիտալի Գոլոդը: