«Edinburgh Festival Fringe» երաժշտական փառատոնը, որ օգոստոսի 2-ից մինչեւ 26-ը տեղի է ունենում Էդինբուրգում, համարվում է երկրագնդի խոշորագույն մշակութային իրադարձությունը: Ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի լրատվության, այս տարի առաջին անգամ այդ փառատոնին են մասնակցում տասը հայ արվեստագետներ իրենց «Երկար ճանապարհ Հայաստանից» ծրագրով, որը վերջին րոպեին է հաջողվել ընդգրկել փառատոնի ելույթների շարքում:
Խումբը բաղկացած է տարաբնույթ (հարդ ռոքից մինչեւ ժողովրդական երգի) կատարողներիցՙ Հրաչ Մաքուշյան, Րաֆֆի Ջո, «Բամբիռ» եւ «Քարահունջ» խմբեր: Նրանց միացնում է երաժշտության հանդեպ ունեցած իրենց կիրքը եւ նվիրվածությունը: Հարութ Փանոսյանն ու Աննա Հարությունյանը (երկուսն էլ Քարահունջից) ամենաերիտասարդներն են մասնակիցներիցՙ համապատասխանաբար 19 եւ 24 տարեկան: Հաջող ելույթներ մաղթենք նրանց: