Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԳԻՊՏՈՍԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ «ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳՈՐԾԱԿԱԼ» ԷՐԴՈՂԱՆԻ ԽՐԱՏՆԵՐԸ

22/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրի քարտուղար Ահմադ ալ Մուսալամանին խստիվ դատապարտել է Եգիպտոսի իրադրության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած վերջին հայտարարությունները: «Մենք չենք հանդուրժի Արեւմուտքի գործակալի խրատները», ընդգծել է ալ Մուսալամանին, որի խոսքը մեջբերում է newsru.co.il կայքէջը:

Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել էր. «Թուրքիան ունի վկայություններ, որ Եգիպտոսի հեղաշրջման հետեւում կանգնած է Իսրայելը»: Նրա խոսքերով, դրա ապացույցը 2011-ին հրեական ծագումով ֆրանսիացի մի մտավորականի ասածներն են:

«Այդ հրեա մտավորականն ասել էր, որ «Մուսուլման եղբայրները» իշխանության գլուխ չեն անցնի, եթե նույնիսկ հաղթեն ընտրություններում: Նա իր միտքը բացատրել էր նրանով, որ ժողովրդավարությունը միայն ընտրություններով չի ավարտվում», հայտարարել էր Թուրքիայի վարչապետը, ավելացնելով, որ Արեւմուտքում հիմա հենց դա են ասում:

Ի դեպ, Եգիպտոսի պատասխան գործողությունները կարող են եւ չսահմանափակվել միայն վերոհիշյալ հակահարվածով: Նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրին վերագրվող անհատական կայքէջում օրերս հայտնվեց սպառնալիք. ՄԱԿ-ում Եգիպտոսը կարող է բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը: Տասնամյակներ շարունակ Թուրքիան հաջողությամբ շրջափակում է Մեծ եղեռնի տարիներին իրականացված հայկական կոտորածները ցեղասպանություն անվանելու բոլոր փորձերը:

Ստույգ հայտնի չէ, թե այդ կայքէջը իրո՞ք պատկանում է Ադլի Մանսուրին: Մի շարք լրատվամիջոցներ գտնում են, որ խոսքը ինչ-որ փորձնական քայլի մասին է: Որոշ մեկնաբաններ էլ դա համարում են անհայտ կայքատիրոջ սադրանք: Սակայն ամենքը համակարծիք են, որ Եգիպտոսի նմանօրինակ պատասխանը կհարվածեր Էրդողանի ամենացավոտ կետին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ԹԵ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻՑ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԶՈՀՎԵԼ

Հաջորդ գրառումը

ՊԵՂՈՒՄՆԵՐ ԱՆԻՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՊԵՂՈՒՄՆԵՐ ԱՆԻՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական