«Նյու Յորք թայմս»-ի գնահատմամբ ամենից շատ վաճառվող գրքերի հեղինակ, գրող Քրիս Բոհջալյանը հուլիս ամսվա ընթացքում շրջագայության է դուրս եկել ներկայացնելու համար իր նոր «Լույս ավերակների մեջ» խորագրով վեպը, որը սիրո, հուսահատության եւ վրեժի մասին է: Իրադարձությունները տեղի են ունենում Տոսկանայում:
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել ՀԲԸՄ-ի Նյու Յորքի գրասենյակում: Այնուհետեւ նաեւ Նյու Ջերզիի Հովնանյան վարժարանում: Ըստ Բոհջալյանի ՀԲԸՄ-ն եւ Հովնանյան վարժարանը աջակցել են իրեն գիրքը գրելու, ինչպես նաեւ պատմական Հայաստան կատարած ուղեւորության ընթացքում:
Տեղեկությունըՙ Կանադայում հրատարակվող ԹՄՄիության «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթից: