Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԲԱՑՎԵԼՈՒ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՃԵՄՅԱՆԻ ԱՍՏՂ-ՀՈՒՇԱՔԱՐԸ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Օգոստոսի 25-ին Տերյան 76 հասցեում կկայանա հայկական ջազի աստղերի ճեմուղում հայտնի կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի աստղ-հուշաքարի բացումը եւ Հայաստանի Հանրային ռադիոյի ջազ բենդի տոնական համերգը (դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավարՙ Երվանդ Երզնկյան) ջազ եւ էստրադային կատարողների մասնակցությամբ, նվիրված Ալեքսանդր Աճեմյանի 88-րդ ամյակին: Այս մասին հայտնում են «Յանս մյուզիք հոլ»-ից:

Սա արդեն 4-րդ աստղ-հուշաքարն է հայկական ջազի աստղերի ճեմուղում, որը տեղադրված է «Յանս մյուզիք հոլի» նախաձեռնությամբ: Մինչ այդ բացվել են Արտեմի Այվազյանի, Կոնստանտին Օրբելյանի եւ Առնո Բաբաջանյանի հուշաքարերը:

Ալեքսանդր Աճեմյանի աստղ-հուշաքարի բացումը նվիրված է կոմպոզիտորի 88-րդ տարեդարձին: Միջոցառմանը կմասնակցեն արվեստի եւ մշակույթի գործիչներ, կոմպոզիտորի ընտանքի անդամներ, ինչպես նաեւ կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: