«ԱՐՄԵՆՊՐԵՍ»
Գյումրու «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույերերի պատկերասրահ»-ում գործելու է «Ավանդական ձեռագործության կանանց ռեսուս կենտրոն»: Ծրագիրն իրականացվում է «ԴՎՎ ինթերնեյշնլ» (DVV international) կազմակերպության հայաստանյան գրասենյակի դրամաշնորհի շնորհիվ: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատկերասրահի տնօրեն Գարիկ Մանուկյանը նշեց, որ ծրագիրը ոչ միայն ձեռագործութամբ զբաղվող կանանց գիտելիքների եւ ունակությունների բարելավման նպատակ է հետապնդում, այլեւ փորձում է լուծել ծրագրի շահառու կանանց զբաղվածության հարցը: «Շատ կանայք տանը նստած զբաղվում են ձեռագործով, բայց չգիտեն ինչպես իրացնել այդ գործերը: Շատ դեպքերում, անհրաժեշտ են մասնագիտական խորհուրդներՙ գունային կամ նյութերի համատեղության վերաբերյալ»,- նշեց Գարիկ Մանուկյանը:
Ծրագիրը տեւելու է օգոստոսի 27-ից մինչեւ հոկտեմբերի վերջը:
Ուսուցման ավարտին մասնակիցներին շնորհվելու են վկայականներ, կկազմակերպի ցուցահանդես, կհրատարկվեն գրքույկներ: