Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«ԿԱՐՈՉԵ» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Մ. Հ.

Օրերս Կալինինգրադի «Զարյա» կինոթատրոնում ավարտվեց «Կարոչե» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը, որը մեկնարկել էր օգոստոսի 23-ին:

Ռեժիսոր Ռոման Արտեմեւի «Փրկիչը» կինոնկարն արժանացավ լավագույն ֆիլմի կոչմանը եւ պարգեւատրվեց 500 հազար ռուբլիով :

Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակի արժանացավ Ալեքսանդր Եվսեեւին «Ընթրիք» ֆիլմի համար, իսկ լավագույն սցենարի համար` «Չիպպենդեյլ» ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսոր Կամիլա Սաֆինան:

Թաթո Կոտետիշվիլու «Ձմերուկ» ֆիլմը արժանացավ Ժյուրիի հատուկ մրցանակին, իսկ ահա լավագույն անիմացիոն ֆիլմի համար` ռեժիսոր Դմիտրի Վոլոշինի «Ջի-ոչ ստանդար իրավիճակ» կինոնկարը:

Փառատոնի ժյուրիի կազմը բաղկացած էր Գլեբ Օռլովից, պրոդյուսեր Նիկիտա Տրինկինից, կոմպոզիտոր Եվգենի Գալպերինից, բանաստեղծ Օլեգ Գրուզից եւ «Էքսպոնենտա ֆիլմ» դիստրիբուցիոն ընկերության գլխավոր տնօրեն Յուլյա Մուրավյովայից:

Պաշտոնական արարողությունից հետո ամառային թատրոնում կայացավ դերասան Գոշա Կուցենկոյի համերգը: