«Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 12-ին հայ հանդիսատեսի համար համերգային ծրագրով հանդես կգա ալտահար, դիրիժոր Յուրի Բաշմետը եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը: Ծրագրում կհնչեն Շնիտկե-Բաշմետի, Շուբերտի, Ստրավինսկու, Չայկովսկու ստեղծագործությունները:
Նշենք, որ «Երեւանյան հեռանկարներն» այս տարի բացվել է ապրիլի 11-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Աշխարհի միջնադարյան լավագույն երաժշտական խմբերի «Հորտուս Մուզիկուս» անսամբլի համերգն էրՙ անվանի երաժիշտ Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ, նաեւ աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը համարվող, Գրեմմի մրցանակակիր Էստոնիայի ազգային տղամարդկանց երգչախմբի համերգը (Երեւան, Վանաձոր)
Ի դեպ, 2013թ. համերգաշրջանի շրջանակներում Երեւան կայցելեն Դմիտրի Խվորոստովսկին եւ Կոնստանտին Օրբելյանը,«Շանհայ» լարային քառյակը: Փառատոնային տարվա եւ ընդհանրապես Հայաստանի մշակութային կյանքի գագաթակետերից լինելու է լեգենդար դիրիժոր Կլաուդիո Աբադոյի եւ «Մոցարտ» նվագախմբի այցը Երեւան: