Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում կհյուրընկալվի Չեխիայի ընտրանուն: Այդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական բրիգադը Անտոնի Գոտյեի գլխավորությամբ:

Սեպտեմբերի 10-ին «Հրազդանում» կայանալիք Հայաստան-Դանիա ընտրական մրցախաղի գլխավոր մրցավար է նշանակվել հոլանդացի Հենդրիկուս Նիյհույսը: