Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՏԵՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

28/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Հայ-բելառուսական համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ կան

Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի երեկ տեղի ունեցած 10-րդ նիստի բացմանը հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այն կարծիքը հայտնեց, որ չնայած Հայաստանի եւ Բելառուսի տնտեսական հարաբերությունները զարգանում են, բայց դրանք ընդլայնման եւ զարգացման հնարավորություններ ունեն: Նա համոզմունք հայտնեց, որ այդ հարաբերություններն ավելի կխորանան:

Բելառուսի անտառային տնտեսության նախարար, հանձնաժողովի համանախագահ Միխայիլ Ամելյանովիչը նույնպես բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը եւ այն կարծիքը հայտնեց, որ հանձնաժողովի նիստի ընթացքում ընդունված որոշումները երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման համար նոր հիմքեր կստեղծեն:

Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Հայաստանի եւ Բելառուսի միջեւ արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման, լիզինգով բելառուսական տեխնիկայի մատակարարման հարցերը, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ոսկեգործության, առողջապահության, գիտության եւ կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները: Նիստի ավարտից հետո Վահրամ Ավանեսյանը եւ Միխայիլ Ամելյանովիչը ստորագրեցին համատեղ արձանագրություն:

Խոսելով երկկողմ համագործակցության մասին, փաստաթղթի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասաց, որ մեծ հնարավորություններ կան փոխադարձ ներդրումների, համատեղ տնտեսական ծրագրերի եւ հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման համար: Խոսելով Եվրոպական միության եւ Եվրասիական միության երկրների հետ համագործակցության մասինՙ Վահրամ Ավանեսյանն ասաց, որ երկրի ռազմավարությունից է բխում առեւտրատնտեսական հարաբերությունների շարունակումը ռազմավարական գործընկերների հետ: Նախարարի խոսքերով, թեեւ այդ հարաբերություններում լինում են դժվարություններ, եւ ստիպված են լինում խոչընդոտներ հաղթահարել, բայց ինքը հուսով է, որ որ հիմնական գործընկերների հետ կկարողանանք պահպանել սերտ համագործակցությունը:

Միխայիլ Ամելյանովիչն էլ վստահություն հայտնեց, որ հայ-բելառուսական համագործակցությանն ընդլայնմանն ուղղված հանձնաժողովի նիստի ընդունած որոշումները կյանքի կկոչվեն եւ երկու երկրների համագործակցությունը տարեցտարի ավելի կընդլայնվի:

Տեղեկացնենք նաեւ, որ 2013-ի մարտի դրությամբ Հայաստան տնտեսության իրական հատվածում Բելառուսի Հանրապետությունից կատարվել են 197 հազար դոլարի ներդրումներ, իսկ մեր երկրում գործում են բելառուսական կապիտալի մասնակցությամբ 10 ձեռնարկություն: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Բելառուս են արտահանվել էթիլային սպիրտ, ադամանդ, ոսկերչական իրեր, դեղեր, թանկարժեք մետաղներ, մրգեր, հանքային ջրեր եւ այլն: Բելառուսից Հայաստան են ներկրվել անվադողեր, նավթ, տրակտորներ, կաթի փոշի, ստվարաթուղթ եւ այլն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍՆԵՐԸ…

Հաջորդ գրառումը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական