Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԱՀԱ ԽՆԴԻՐԸ

28/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Ներքաղաքային ուղեւորափոխադրումների սակագների բարձրացման գործընթացները հարաբերական պասիվ փուլում են. վստահ եմՙ այս կարծիքին են նաեւ այն անհատներն ու խմբերը, որոնք փորձում են հանրային ընդվզումից հետո ինչ-որ կերպ կանխել Երեւանի քաղաքապետի օրեր առաջ հայտարարած ուղեւորափոխադրումների սակագների բարձրացման կապակցությամբ հնչեցրած մոտեցման իրականացումը: Կարծում եմՙ առանց լայն ու խոր թիկունքի ձեւավորման նստացույց անողներն ու դատարան դիմողները կհայտնվեն խոցելի վիճակում, որը բարենպաստ միջավայր կապահովի սակագնի բարձրացում ծրագրողների համար: Այս առումով վիճակն անհանգստացնող է, քանզի վերջին օրերին հանրության առաջ առավել հաճախ պարբերաբար նշվող հայտնի անուն գծատերերի փոխարեն հայտնվում են հանրությանն անհայտ այլ ներկայացուցիչներ, որոնք, տարօրինակ է, առանց հիմնավոր փաստարկումների հիշատակման առաջ են տանում ինչ-որ մեկի ինչ-որ տեղում ծրագրած սակագնային «ավանտյուրան»: ՀՀ շարքային քաղաքացիս գործընթացին նման գնահատական է տալիս, քանզի իրավիճակի մանրամասնեցման գրեթե իսպառ բացակայությունը հանրային պոռթկում առաջացրած այս խնդրում մի վիճակ է ստեղծել, երբ պարզ չեն այս դրամայի ոչ սցենարիստը, ոչ դերակատարները եւ ոչ էլ բեմադրիչը, որի արդյունքում էլ հնարավոր չէ խոսել գործընթացի հիմնական պատվիրատուի մասին: Բեմադրության մասնակից մյուս հատվածը, օգտատերերի կարգավիճակում գտնվող հանրությունը, հանձին իր բազմաշերտ ներկայացուցիչների, օգտվելով էլեկտրոնային ու տպագիր մամուլի հնարավորություններից, հարկ է որ առավել ակտիվ գործունեություն ծավալի:

Նման մտահոգությամբ էր տողերիս հեղինակն օրեր առաջ տպագրած մի հոդվածում խնդրանքով դիմել գործընթացի պատասխանատուներինՙ մանրամասնել սակագնի բարձրացման անհրաժեշտությունը. նկատի ունենալով, ասենք, հենց վարորդներից ոմանցՙ հեռուստաէկրաններից հնչեցրած անհանգստությունը, նշել, թե ի՞նչ չափով կբարձրացվեն նրանց աշխատավարձերը, առաջարկվող նոր գինը ինչքանո՞վ է համաչափ գազի սակագնին, շահութաբերության ի՞նչ ժամկետներ են իրենք սահմանում, կա՞ն արդյոք փոփոխություններ ավտոմեքենաների պահպանման ծախսերում եւ արդյո՞ք այս խնդիրների լիարժեք հաղթահարման նպատակով բոլոր անհրաժեշտ քայլերն են իրականացվել եւ սպառվել… Հոդվածում նաեւ նշել էի, որ օրը մի քանի անգամ վարորդների եւ գլխամասային կանգառներում նրանց աշխատանքը հսկողների հետ առնչվող մեր հարյուրհազարավոր ուղեւոր-քաղաքացիները մասամբից առավել են տեղեկացված համանման հարցերում, զգում են վարորդների բռնկումների, վրդովմունքի, զայրույթի բուն պատճառները: Օրինակ. տարիներ առաջ վարորդները ուղեւորներին հայտնում էին, որ օրվա պլանը, որի տակ պետք է հասկանալ գծատիրոջը տրվող գումարը, 6-8 հազար դրամ էր, որը վերջին 1-2 տարիներին հասցվել է 12-16 հազար դրամի: Կամ. եթե նախկինում օրվա կատարած կիլոմետրերի դիմաց գազի ծախսը 3-4 հազար դրամ էր, հիմա կազմում է 5-6 հազար դրամ: Եվ այն, որ շատ դեպքերում աշխատանք չունեցող վարորդները հրաժարվում են քաղաքապետարանի առաջարկած 80-90 հազար դրամ աշխատավարձից, վկայում է, որ երթուղայիններում օրավարձը շատ ավելի գրավիչ է: Հայտնի է նաեւ, որ այս ոլորտում հարկային փոփոխություններ չեն եղել, նաեւ կարծիքներ կան, որ ոլորտը գրեթե ազատված է հարկերից. եթե ՀՀ առումով ՀՆԱ-հարկեր հարաբերությունը 17-18 տոկոս է, այստեղ հազիվ 3-4 տոկոս է կազմում:

Խիստ վիճարկելի են վարորդների օրը 14-16 ժամ աշխատելու մասին կարծիքները: Հարյուրհազարավոր ուղեւորներից յուրաքանչյուրը կվկայի, որ մինչ առավոտյան ժամը 8-ը գլխամասային կանգառներում փոխադրամիջոցների կուտակումներ գոյություն չունեն, որոնք նկատելի են ողջ ցերեկվա ընթացքում, մինչեւ երեկոյան ժամը 18-ը: Այս ժամահատվածից հետո անհրաժեշտ համարի փոխադրամիջոցից օգտվելու համար ակնկալվող րոպեներն այնքան են երկարում, որ մարդիկ այլ միջոցներ են փնտրում ու ընտրում: Իսկ եթե ճարահատյալ ես ու պարտադրված ես սպասել, ի վերջո հայտնվում ես փոխադրամիջոցում, ուր ոտքերից մեկի համար անգամ տեղ գտնելը մեծ հաջողություն է:

Այսօրինակ խնդիրներից խոսելը ուղեւորի գործ չէ, եւ նա չի էլ մտորի դրանց մասին, եթե գործի պատասխանատուներն առաջարկվող հերթական քայլի անհրաժեշտության վերաբերյալ իրենց հիմնական շահառուներին բավարար տեղեկատվություն տրամադրեն. ինչի՞ն չի բավականացնում եւ ո՞ւմ չի գոհացնում օրվա ընթացքում վարորդների միջոցով ուղեւորներից գանձվող միջինը 30 հազար դրամը: Գումարի այս չափը կասկածի տակ դնելը գործընթացը զավեշտի ոլորտ է տեղափոխում, որի հաստատումն է երեկոյան ժամերին փոխադրամիջոցների կտրուկ նվազումը, որը մեկ հիմնական բացատրություն ունի. վարորդներն օրվա որոշակի ժամահատվածում լուծում են իրենց խնդիրները եւ վերջ: Իսկ թե ի՞նչը չի գոհացնում ու բավարարում նրանց աշխատատուներին, գործընթացի մյուս մասն է, որի մանրամասն տեղեկացվածության պահանջը գործընթացի շահառուներից կազմված բազմահարյուրհազարանոց կողմը, բնական է, ունի. այն բավարարելու պարտականությունը գործարարների պարտավորությունն է, որն էլ բարերար հանրային միջավայր ու մթնոլորտ կերաշխավորի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՆ» ԱԼԻԵՎՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՉԵՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ, ԱՄՆ-ԻՑ ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՌԱԶՄԱՕԴԱՆԱՎԵՐ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՌԱԶՄԱՕԴԱՆԱՎԵՐ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական