«Թուրք» մականունով և իր մականվանն արժանի Կարեն Սիմոնյանը «Գոյի» տնօրեն նշանակվելուց հետո հանդիպեց մեզ հետ ու ասաց, որ «Գոյն» ու Սունդուկյանի թատրոնը միավորելու խոսք չի եղել, նախարարությունն իրեն այդպիսի բան չի ասել։ Նա իր երեխաներով է երդվել, թե թատրոնները միավորելու թղթի տակ չի ստորագրի»,- պատմեց «Գոյի» դերասան Արսեն Ազիզյանը։
Սական երեկ նույն Կարեն Սիմոնյանը հայտնել է, որ ստորագրելու է։
Խաբել է։
Հայտնի է, որ «Գոյը» Սունդուկյանին միացնելու կառավարության որոշումը դատարանում բողոքարկվում է։ Դատավորը, սակայն, հոկտեմբերին գործը վարչական դատարանից ուղարկեց քաղաքացիական։ Այդ օրվանից դատական փաստաթղթերը որևէ դատարան չի փոխանցվել, դատական գործընթաց չի եղել։ Սակայն դա չի խանգարել, որ ԿԳՄՍՆ-ն առանց դատարանի որոշման, ի կատար ածի կառավարության որոշումը։