Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Այն երկրներում եմ տեսել, որ թատրոն է փակվում, որտեղ թալիբներն են իշխում

Ինչո՞ւ են թատրոնները ստեղծվում, որովհետև ասելիք ունեն, ովքե՞ր են փակում թատրոնները. ասելիք չունեցողները, որովհետև վախենում են. դիտարկում է հայտնի դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Նորա Արմանին։

Նա «Գոյ» թատրոնի կողքին է, պայքարում է, որ այն չփակվի։

Նորա Արմանին թատերական մեծ ճանապարհ է անցել, շատ երկրներում է ապրել ու ստեղծագործել։ Տեսել է, թե ինչպես են թատրոններ ստեղծվում, բայց որ թատրոններ փակվեն, տեսել է միայն այն երկրներում, որտեղ թալիբներն ու իսլամիստներն են իշխում։