Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Փաշինյանն աշխատանքից ազատել է ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանին

Նիկոլ Փաշինյանն այսօր՝  հունվարի 10-ին, որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահե Գևորգյանն ազատվել է ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնից. տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

 Վահե Գևորգյանը ԱԳ փոխնախարար էր նշանակվել 2021 թ․-ի սեպտեմբերին:  2019-2021 թթ․ եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական։ Ավելի վաղ զբաղեցրել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալի, ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության բաժնի վարիչի, ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության առաջին քարտուղարի և այլ դիվանագիտական պաշտոններ։