Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

11 միլիարդ ռուբլու կոկաին է առգրավվել

Սանկտ Պետերբուրգի նավահանգստում մաքսային ծառայության աշխատակիցներն ու ԱԴԾ-ն առգրավել են ավելի քան մեկ տոննա կոկաին, որի արժեքը կազմում է 11 միլիարդ ռուբլի։

Մաքսանենգ ապրանքով բեռնարկղը ժամանել էր Նիկարագուայից։ Հանցագործները բեռների մոդուլի վերին մասում թաքցրել են մոտ 1000 բրիկետ՝ կոկաինով։ 

Հարուցվել է քրեական գործ: