Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Չեք կանչում, ասում՝ շուն-գել, հանձնաժողովի անդամ ես, քո կարգավիճակը այստեղ ի՞նչ է. Մեսրոպ Մանուկյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այսօր լրագրողների ուշադրությւոնը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱԺ նախագահի ընտրության գործընթացն անցնում է խախտումներով։

«Հանձնաժողով է ձևավորվել, որը պետք է ընտրությունը պատշաճ կազմակերպի, պիտի ընդդիմությունից լինի երեք ներկայացուցիչ։ Մինչև մենք եկել ենք, իրենք սկսել էին արդեն, վռազ են մի քիչ երևի։

Ասում եմ՝ ի՞նչ իրավական հիմքով եք որոշել, որ այնտեզղ նստածները այդ աղջիկները պետք է լինեին, կարող ա՝ ես էի։ Կամ էն յաշիկ բացող-փակողն ո՞վ ա, կարող է մեկը բերի երկու հատ քվեաթերթիկ գցի։ ՔՊ-ին բնորոշ է այդ կեղծիքը։ Փաստորեն ընտրական պրոցեսը խախտումով է գնացել։

Ո՞նց են որոշել, ով պիտի լինի ցուցակի վրա, ով պիտի լինի յաշիկի մոտ։ Չկա, իսպառ բացակայում է։ Այս մարդիկ չեն կարող պրիմիտիվ կազմակերպել աշխատանքային պրոցեսը։

Ես համոզմունք ունեի, որ ՔՊ-ի մեջ շատ մարդիկ կլինեն, որոնք դեմ կքվեարկեին։

Անհասկանալի է, թե ինչու են հանձնաժողով ձևավորել, բա չեք կանչում, ասում՝ շուն-գել, հանձնաժողովի անդամ ես, մի հատ արի տեսնենք,  քո կարգավիճակը այստեղ ի՞նչ է՝ ցուցակի վրա ես, յաշիկի վրա ես»,-ասաց նա։

Նշենք, որ ԱԺ-ում այս պահին ընթանում են ԱԺ նախագահի ընտրությունները, թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է։