Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձը չի հեռարձակի։
Հանրայինը մտադիր է եղել Վեհափառի ամանորյա ուղերձը հեռարձակել «Լուրեր»-ով, սակայն Մայր Աթոռը չի համաձայնել։
Կարգն ու ավանդույթը խախտվում է։ Ամանորի գիշերը Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը ՀՀ քաղաքացիների հարկերից սնվող Հանրայինը պատմության մեջ առաջին անգամ չի հեռարձակի, իսկ ինչպես գիտենք, այս հեռուստաալիքը սփռվում է ամբողջ Հայաստանով, այն դիտում են նաև Սփյուռքում։
Սովորաբար Ամանորին հայ ժողովրդին առաջինը շնորհավորում է կաթողիկոսը, այնուհետև՝ երկրի ղեկավարը։
Ինչո՞ւ պետք է Վեհափառի ուղերձը ներառվեր «Լուրերի» երեկոյան թողարկման մեջ, իսկ երկրի ղեկավարինը մնա ավանդական ձևով՝ Ամանորի կեսգիշերից առաջ։ Ի՞նչ սկզբունքով է դրվել այս խտրականությունը, եթե ոչ՝ անուղղակիորեն ձերբազատվելու Հայոց հայրապետին Հանրայինի էկրանով ցուցադրելու պարտականությունից։ Մի՞թե պարզ չէր, որ «Լուրերով» ցուցադրվելուց Մայր Աթոռը հրաժարվելու էր։ Ինչո՞ւ պետք է վարչապետի խոսքն առանձին հեռարձակվի, իսկ Վեհափառինը՝ «Լուրերով»։
Սա ինքնին հաշվեհարդար է եկեղեցու նկատմամբ ու անհարգալից, արհամարհական վերաբերմունք։