Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արցախի եւ Հայաստանի ղեկավարները Պիղատոսն ու Հուդան են, բենզինի պայթյունը՝ դժոխքի կրակը»

Սևակ Վարդումյան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

2023-ի քաղաքական իրադարձություններն ի մի բերելու եւ դրանք «Ազգ»-ի՝ այս տարվա վերջին համարում ներկայացնելու մտմտումների ժամանակ որոշեցի հակառակ ճանապարհով գնալ. ոչ թե մարդանց ներկայացնել քաղաքական գործիչների՝ արդեն ոչինչ չասող ու չտվող խոսքը, այլ վերջիններիս փոխանցել շարքային քաղաքացիների մտորումները, որ չինովնիկների ականջին, չգիտես՝ ինչու, հասու չէ. կա՛մ չեն ուզում լսել, կա՛մ ձեւացնում են, թե չեն լսում: 
«
Ազգ»-ի զրուցակիցը պատմաբան, մանկավարժ, արցախցի Զարինե Խաչատրյաննէ:

– Տիկին Խաչատրյան, 2023-ը մեզանից տարավ մեր զույգ հանրապետություններից մեկը, որի մասին պատկերացում ձեւավորել էի ձեր օգնությամբ: Այսօրվա պես հիշում եմ՝ երբ ինձ դպրոցում «Հայոց պատմություն» առարկան էիք դասավանդում, Դադիվանքի ու Գանձասարի մասին առանձնակի այնպիսի խնամքով էիք պատմում, ասես ձեռքով շոյելիս լինեիք նրան: Հիմա որբացած մեր վանքերն ու կոթողները կղզիացել են, աղոթքի փոխարեն կեղտոտբերան ադրբեջանցիների հոխորտանքներն են խորանին հասնում: Մտովի դեռ գրկում, փարվում ու փայփայո՞ւմ եք կոթողները, եւ ի՞նչ են ասում ձեզ նրանք:

–  Ոչ միայն վանքերն ու եկեղեցիները, այլեւ մենք՝ մի ամբողջ հայ ժողովուրդ է որբացած ու շվարած, դեռ չասած, որ հատկապես արցախցիները քնում-արթնանում են օրվա հրամայականով՝ անորոշությամբ, պարզապես գոյատեւելով: Երևանում ֆիզիկապես եմ, իմ հոգին Արցախում է գիշեր ու ցերեկ: Նրա շնչով եմ ապրում ու ինձ ամրացնում: Արցախն իմ կարոտն ու սերն է՝ հավերժական ու անդավաճան: Ինչ վերաբերում է իմ ու Արցախի երկխոսությանը, ապա զրույցներում միշտ ուզում եմ արդարանալ նրա առաջ, ասել՝ խնդրում եմ, ներիր, որ քեզ մենակ թողեցինք: Բայց միեւնույն պահին գիտակցում եմ, որ մահվան ուղիղ սպառնալիքի տակ մնալուն այլընտրանք չկար այլեւս:

– Եվ ի՞նչ է ասում ի պատասխան:

– Պինդ կաց, լոխ լավա ինան, մին պատառել էլ տեմ կաց: (ժպտում է- Ս.Վ.):

– Բռնի տեղահանության ճանապարհին տեսել եք մարդկության պատմության դաժանագույն տեսարաններից մեկը՝ գաղթը, հիմա, երբ արդեն մոտ 4 ամիս է անցել, ու, վստահ եմ, երկար–բարակ մտորել եք Արցախի երեկվա, այսօրվա ու վաղվա մասին, ի՞նչ հարցեր եք առաձնացրել ու ստացե՞լ եք արդյոք դրանց պատասխանը: Ո՞վ, որտե՞ղ եւ ինչո՞ւմ էր մեղավոր:

– Այն ամենը, ինչ միայն ֆիլմերում էի տեսել կամ գրքերում կարդացել, ինքս անցա դրա միջով: Ինքս էլ կարծես ինչ-որ մի ֆիլմի կամ գրքրի կերպար-հերոս լինեի… Շատ հարցերի  պատասխանը չունեմ, բայց մի բան հստակ գիտեմ՝ եղածը հետեւանք էր մեր նյութապաշտ ղեկավարության վարած քաղաքականության, ինչին հասարակությունը հավատում էր: Հոխորտում էին, ստում էին, թե պայքարում ենք, հույս էին տալիս, թե ամեն բան լավ կլինի, իսկ մենք հիմարաբար հավատում էինք նրանց: Դեռ չասած, թե ինչքան էինք հավատում ռուս խաղաղապահներին: Մեր վերջին հույսը նրանք էին: 

– Մեր նախորդ զրույցի ժամանակ այսպիսի մի միտք ասացիք. «Թե՛ մեր, թե՛ Երկիր մոլորակի մարդկության համար Արցախը պատասխան տվեց, իսկ վառելիքի պահեստի պայթյունից առաջացած կրակն ասես դժոխքի կրակը լիներ»: Իհարկե, հոգեւոր մեղանչումները չեն Արցախի հայաթափման թիվ մեկ պատճառը, բայց գուցե հոգեւոր ներաշխարհ չունեցող ու որկրամոլության անբուժելի ախտով տառապող մարդի՞կ մեր փոքրիկ հայրենիքի գլխին քար գցեցին:

– Էությամբ Աստվածասեր եմ, ու դա ինձ ուրախացնում է, իմ շուրջը կատարվող ամեն ինչ, վերագրում եմ Բարձրյալին, որ դա նրա կամքով է: Հիմա էլ եմ նույն մտքին, որ մենք՝ արցախցիներս, պատասխան տվեցինք մարդկության կատարած մեղքերի համար, Երկիր մոլորակի՝ մեզ բաժին հասած դրախտավայրերից մեկը մեզ համար դարձավ դժոխք, որտեղ այրվեցին շատ անմեղ մարդիկ: Եվ, գիտեք, գուցե դա էլ է արդարացված, քանզի աստվածաշնչյան՝ «սիրիր մերձավորիդ քո անձի պես» պատգամը հակադրել ենք ամբողջ ուժով ու էությամբ դիմացինին ատելու՝ ուղեղը մթագնող ախտով: Բոլորը բոլորին անիծում են, հայհոյում, անհանդուրժողականությունը սրբել-տարել է բանականությունը:

Բայց Արցախի գլխին քար քցողները դրանք Արցախի և Հայաստանի Հանրապետության առաջին դեմքերի են, մեկին ես անվանակոչել եմ Հուդա, մյուսին՝ Պիղատոս, որ Արցախին՝ վեհության եւ քաջության մարմանցումը , քավության նոխազ դարձրին:

– Վերջին տարիներին մանկավարժությամբ չէիք զբաղվում: Բռնի տեղահանությունից հետո կրկին դպրոց եք մտել՝ Երեւանում: Հիմա ի՞նչ եք փոխանցում երեխաներին, ի՞նչ սրտով, ի՞նչ զգացումներով: Հատկապես ձեզ՝ «Պատմություն» առարկայի ուսուցչի համար, կարծում եմ, չափազանց ծանր կլինի պատմել ժամանակ առ ժամանակ մկրատվող հայրենիքի մասին:

– Անխո՛ս, բավականին ծանր է մտնել դպրոց եւ պատմության դասագիրք վերցնել, բայց դա էլ երևի Աստծո նախախնամությամբ է: Հիմա գուցե ասեք՝ ամեն բան Աստծուն են վերագրում, բայց աշխատանքի եմ անցել Վազգեն Առաջինի անվան դպրոցում, ինչը թե՛ պարտավորեցնող է, թե՛՝ պատվաբեր: Իմ սաներին փոխանցել ու փոխանցում եմ սեր՝ հայրենիք, որի սահմանները, ցավոք, ամեն օր բզկտվում են: Սեր եմ սերմանում նրանց մեջ՝ հայ մարդու, եւ, առհասարակ, մարդու հանդեպ:

– Տարին փոխվում է, ու բնականաբար ինքներս մեզ մտորում ենք՝ «երնեկ թե այս նոր տարին»…

– Անդադար մտածում եմ, որ եթե մի հրաշք լիներ, եւ մեզ ասեին՝ կարող եք ձեր տուն վերադառնալ, ապա անգամ թուրքի հարեւանությամբ, բայց պարտադիր հայկական անձնագրով, առանց մեկ վայրկյան իսկ հապաղելու, կգնամ: 2020-ի 44-օրյաից հետո կորցրել եմ բնակարանս՝ Շուշիում, բայց չնայած Երեւանում հասատատվելու հնարավորության՝ չմնացի, վերադարձա Արցախ, որտեղ մնացի մինչեւ չարաբաստիկ դեպքերը: Այստեղի ընկերներս շատ էին ասում՝ վեր կաց, արի, բայց չէի լսում, ինչի համար չեմ ափսոսում: Ավելին, հանգիստ եմ, որ մինչև վերջին պահը մնացի իմ հայրենիքի գրկում, անառակ որդու պես չեմ ինձ պահել:  Իսկապես սիրել եմ բնօրրանս, ապրել ու արարել եմ այնտեղ, մարգարտյա Շուշիում կարողացել եմ տուն-տեղ դնել, որ հիմա, վստահ եմ՝ ժամանակավոր, վայ-հարեւանի ձեռքին է հայտնվել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Մոսկվայում կայացել է «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումը

Հաջորդ գրառումը

100-ամյա մեր հարստությունը

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

100-ամյա մեր հարստությունը

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական