Կիրակի, 26 Հուլիս, 2026

2024-ին մետրոյի միանգամից 11 կայարան կբացվի

Մոսկվայի մետրոն 2024-ին կավելանա 11 կայանարով: Ռուսական լարտվամիջոցների փոխանցմամբ՝ մետրոյի նոր երկաթգծերը կենտրոնը կմիացնեն արեւմուտքի եւ հարավ-արեւմուտքի հետ:

«Տրոիցկայա» անունը ստացած ծրագրի առաջին մասը կավարտվի 2024-ի տարեվերջին, երկրորդ մասը պլանավորվում է իրականացնել 2028-29 թթ:

Նշվում է, որ 11 նոր կայարանները մետրոյի ընդհանուր ցանցը կավելացնեն 42 կմով: Կանխատեսվում է, որ նոր կայարաններն ամեն օր կսպասարկեն մինչեւ 100 հազար քաղաքացու:

Ս.Վ.