Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԸ` ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴԵՍՊԱՆ

Ի. Պ.

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին նշանակել է ազգային բարի կամքի դեսպան Հայաստանի կայուն զարգացմանը աջակցելու, երկրում աղքատության նվազեցման, տարածքային անհամաչափ զարգացման հաղթահարման, աշխատատեղերի ստեղծման եւ ծառայությունների որակի բարելավման նպատակով նրա ներդրած ջանքերի համար:

«Շատ ուրախ եմ ՄԱԶԾ-ի աշխատանքներում ներգրավվելու եւ իմ դիրքն օգտագործելով` ՄԱԶԾ-ի ուղերձները տարածելու համար», նշել է Էդուարդո Էռնեկյանը: