Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տրանսպորտային բարեփոխումները` իրական վկայություններով

14/12/2023
- 15 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թվերով ու տոկոսներով ոգեւորվելն ու հպարտանալը մեզանում ազգային կենսակերպ է դառնում, եթե իհարկե` արդեն չի դարձել: Տարօրինակը հատկապես այն է, որ դրանք երբեմն ու հաճախ այնպիսի ձեւերով ու համեմատություններով են ներկայացվում, որ անգամ կրթական որոշակի պաշար ունեցողներն են տարակուսում դրանք հրապարակելու նպատակահարմարության հարցում: Ամեն ինչի սկզբնաղբյուր դիտելով 2018-ի իրադարձությունները, նպատակ է հռչակվում հարյուրապատիկ տոկոսներով ու անգամներով մարդկանց համոզել, որ իրենց կյանքում ու առօրյայում հիմնարար փոփոխություններ են կատարվել, որը չտեսնելը… երախտամոռություն է:

Այս ընթացքում մեր մարդկանց որոշակի մասը կանգառներում է անցկացնում, իշխանությունների բնորոշմամբ՝ բարեփոխված իրենց անհրաժեշտ տրանսպորտային միջոցին սպասելով: Րոպեներն անցնում են, իսկ սպասողներից ոմանք դեռ չեն մեկնում: Ի վերջո, ասենք, 40 համարի միկրոավտոբուսը ժամանում է, որը Նոր Նորքի մասիվները Զեյթունի միջոցով կապում է Քանաքեռի հիվանդանոցային համալիրների հետ: Մարդիկ տեղավորվում են ու վարորդից հարցնում մոտ 50 րոպե սպասելու պատճառը: Վարորդը հայտարարում է. – գիծն ընդամենը երկու միկրոավտոբուս է սպասարկում, քանզի մյուսներն անսարքության պատճառով չեն շահագործվում, պահեստամասերի են սպասում: Դե ի՞նչ անեն բարեփոխիչները, երբ Լարսը փակ է: Ախ այդ Լարսը, որտեղ վերջին հաղորդագրություններից մեկի համաձայն դեպի ՌԴ 500 բեռնատար է կանգնած հայկական համարանիշներով, դեպի ՀՀ` 1000:

Ժամանակավոր այսօրինակ խնդիրներին ավելանում են ուղեւորափոխադրումներ կազմակերպողների յուրօրինակ լուծումը: Ասենք, տարածքին անծանոթ որեւէ մեկը հարցնում է, թե որտեղ է 40 համարի կանգառը: Զրուցակիցը ամենայն բարյացկամությամբ ցույց է տարիս կանգառը: Մարդը մոտ 100 մետր քայլում է, մոտենում նշված համարի տրանսպորտային միջոցին եւ պարզում, որ այն իր ցանկալի վայրը չի տանում, պարզաբանումն էլ հետեւյալն է… ձեզ 40 համարի միկրոավտոբուսն է պետք, ահա այն վայրից. եւ ցույց է տալիս 100 մետր անդին կանգառը: Եվ հարցը` ինչու է անհարժեշտություն ծագել 40 համարների տրանսպորտային միջոցներով ծանրաբեռնել միմյանց հետ խաչաձեւող Պ. Սեւակ- Ռուբինյանց փողոցների սույն հատվածը, հնչում է ինքնաբերաբար: Թե ինչ նրբություն է պարունակում այսօրինակ աշխատաոճը, գուցե բացատրեն դրա հեղինակները:

Թերեւս նաեւ այն, թե ինչ նրբություն է պարունակում մի շարք դեպքերում կանգառների միմյանց շատ մոտ լինելու հանգամանքը: Տեսեք. 9-րդ համարի տրոլեյբուսը կանգառ ունի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմաց: Կանգառից անմիջապես հետո տրոլեյբուսավարը մեծ ջանքերի շնորհիվ ու արդյունքում «տեղավորվում» է բանուկ պողոտայի առաջին գծում, որպեսզի ձախ մտնի եւ հայտնվի մոտ 50 մետրի վրա գտնվող Թամանյանի քարակերտ հուշակոթողի դիմաց, որտեղ կանգառ կա տեղադրված: Մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկն է նշված վայրը, որտեղ խնդիրներ է ստեղծում թե՛ կանգառի տեղադրումը, թե՛ 10-12 մետր երկարության տրոլեյբուսների երթեւեկը: Քաղաքացիներն ընդունում են, որ հանգույցը բարդություններ է ստեղծում, որոնք լուծելու համար մասնագետ կադրեր կան, եթե իհարկե… այդպիսիք գտնելու ցանկություն լինի:

Գնալով հարցերի հարց է դառնում շուրջ երկու տարի առաջ կանգառների միջանկյալ հատվածներում առանձին հետիոտների պահանջով տեղադրված կարգավորիչ սարքերի շահագործումը: Առանձին հետիոտների պահանջով ենք ասելիքը ձեւակերպում, քանզի մեր համաքաղաքացիների այդ տեսակը իրեն նեղություն չէր տալիս փողոցը հատել մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող կարգավորվող անցումով, գերադասելով անցումը երթեւեկող ավտոմեքենաների պայմաններում, որը նաեւ դժբախտ պատահարների էր հանգեցնում: Հիմա արդեն դրանց կարմիր լույսի տակ պարտադրված կանգնած  վարորդներն են զայրանում, քանզի ստիպված են նախորդ կանգառից հազիվ 50-60 մետր անցնելոց հետո դարձյալ կանգ առնել, երբեմն նույնիսկ երեխաների կողմից կարգավորիչ կոճակը սեղմելու արդյունքում:  Հարց է ծագում. կապ չկա՞  արդյոք վարորդների հոգեբանական վիճակի  եւ մահվան ելքով ավտովթարների քանակի ավելացման միջեւ, քանզի այս մասին հաղորդումներում հաճախ է նշվում, որը վարորդները սթափ վիճակում են գտնվել:

Քաղաքային երթեւեկը, հետիոտն թե տրանսպորտային, մեր առօրյայի անբաժանելի մասն է, որի պատասխանատուները կոչված են այն թե՛ անվտանգ, թե՛ հաճելի դարձնել: Ավաղ, առայժմ այդպիսին չէ բարեփոխված հայտարարվող մեր հանրային տրանսպորտը:

Սպասենք խոստումների իրականացման նոր վկայությունների:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ      

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չէի ուզում, որ երեխաներիս մանկական հուշերում մնար բանտն ու բանտում՝ իրենց մայրը

Հաջորդ գրառումը

«Արցախը համայն հայության խիղճն է, համոզված եմ, որ ազատագրումը չի ուշանա». ԱՐԹՈԻՐ ԽԱՆՋՅԱՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Արցախը համայն հայության խիղճն է, համոզված եմ, որ ազատագրումը չի ուշանա». ԱՐԹՈԻՐ ԽԱՆՋՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական