Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 11-ին հանդես կգա Իզաբել Ֆաուստի հետ համատեղ համերգով, որի ընացքում կհնչեն Մոցարտի Ջութակի թիվ 1 եւ 4 կոնցերտները:
Իսկ ահա սեպտեմբերի 14-ին Նարեկ Հախնազարյանի եւ Բորիս Բրովցինի հետ համատեղ տեղի կունենա խաչատրյանական երաժշտության երեկո` կհնչեն Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիանՙ թավջութակի եւ նվագախմբի համար: