Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

11/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդդեմ Հայաստանում այլասերվածությունների օրինականացման եւ հանուն քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների ծառայողական համաժողովը`

1. Լուրջ մտահոգություն է հայտնում, որ`

ա. ««Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում (ներկայացված ՀՀ կառավարության կողմից` https://www.e-gov.am/ajax/gfn.php?f=ajv-34-05.doc) ընդհանրապես հանվել է գենդերի սահմանումը:

Դրանով իսկ տեղ է թողնվել հիշյալ օրենքի 4-րդ, 8-րդ, 18-րդ հոդվածներում ամրագրված միջազգային իրավունքի գերակայությանը, որի վտանգավորության մասին արդեն խոսվել է ս.թ. հուլիսի 22-ի Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների հովիվների հայտարարության մեջ:

բ. Այլասերվածությունները մեր հասարակական կյանքում ավերածություններ են անում` մտնելով հայ մշակույթ`

– սեռական արատների մասին հեռուստատեսային «հումորային» հաղորդումների,

– արյունապղծություն եւ մանկապղծություն քարոզող «գրական» գործերի,

– հայկական կինոփառատոնի շրջանակում միասեռականություն քարոզող ֆիլմերի միջոցով (ի դեպ, դրանցից մեկը շարունակաբար ցուցադրվում է կինոթատրոններում):

գ. Սեպտեմբերի 14-21-ին «Գենդերային հեռանկարները Եվրոպայում» ծրագրի շրջանակներում եվրոպական մի շարք երկրներից Հայաստան են ժամանելու տարբեր երիտասարդական կազմակերպությունների փորձագետներ, որոնց նպատակն է «համախմբել տարբեր եվրոպական եւ հայկական կազմակերպությունների եւ նպաստել գենդերային հավասարության բնագավառում իրենց համագործակցության զարգացմանը»: Այն ֆինանսավորվում է «Եվրոպական միության եվրոպական հանձնաժողովի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի կողմից» (http://robbie-raul.blogspot.com/2013/08/hraparakam.html):

Ի դեպ, հիշյալ շարժման ծրագրային նպատակներից մեկը սեռական կողմնորոշման խտրականության կանխումն է (http://adukatar.net/wp-content/uploads/2009/12/Adu–8–Pages–11-14.pdf):

2. Հաստատելով, թե Նոր Կտակարանում համասեռամոլությունը դատապարտվում է որպես մեղք (Թուղթ հռոմեացիներին 1.24-27: Ա Տիմոթեոս 1.9,10: Ա թուղթ կորնթացիներին 6.9,10), մերժում է իրենց քրիստոնեական համարող «եկեղեցիների»` միասեռական «ամուսնություններն» ընդունելու դիրքորոշումը:

Մինչդեռ ճշմարիտ եկեղեցին այսօր էլ կոչված է մեղքի իշխանության տակ գտնվողներին բերել Քրիստոսին` ազատագրվելու, վերածնվելու եւ սրբացման կյանքով ապրելու (Ա թուղթ կորնթացիներին 6.11: Եփեսացիներին 2.1-6: 4.21-24: Կողոսացիներին 3.5-10):

3. Մի անգամ եւս դիմում է `

ա. Մեր հավատավոր հայրենակիցներին` բարձրացնելու քաղաքակրթության փրկության եւ քրիստոնեական արժեհամակարգի ջատագովության դրոշը.

բ. Հայ հասարակայնության բոլոր խավերին` ըստ ամենայնի պաշտպանելու անցյալից ժառանգած մեր բարձրագույն արժեքները, միանալու այդ նպատակով նախաձեռնված ստորագրահավաքի շարժմանը.

գ. Հայրենի իշխանություններին` օրենսդրական եւ գործադիր ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային ինտեգրման գործընթացում, հավատարիմ մնալու մեր ավանդական-հոգեւոր արժեհամակարգին, Ազգային Ժողովում ընդունելու համասեռամոլության եւ մյուս այլասերվածությունների քարոզչության արգելման օրենք:

Մեր ժողովրդի հոգեւոր զարթոնքի եւ Հայաստան երկրի շինության համար առ Աստված աղոթքով եւ

Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների ծառայողական համաժողովի անունից`

Վերապատվելի, դոկտ. Լեւոն Պարտագճյան

Եպիսկոպոս, վերապատվելի, դոկտ. Ռուբիկ Թումանյան

Վերապատվելի, դոկտ. Արթուր Սիմոնյան

Վերապատվելի, դոկտ. Ռաֆայել Գրիգորյան

Վերապատվելի Ռուբիկ Փահլեւանյան

Վերապատվելի, դոկտ. Սամվել Նավոյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՇԱՌԱԿԵՐ ԳՆԴԱՊԵՏ

Հաջորդ գրառումը

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական