Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՄԱՐՍԵԼԱՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԵԼ ԵՆ

Հ. Ծ.

Թղթակից Ժան Էսքիյանը Փարիզից տեղեկացնում է, որ Ֆրանսիայում գործող «Հայկական կազմակերպությունների համագործակցության խորհուրդը» (ՀԿՀԽ) հաղորդագրություն է հրապարակել, որով իր բողոքի ձայնն է բարձրացրել ընդդեմ օգոստոսի 30-ին Մարսելի «Օլիմպիկ» ֆուտբոլի հեղինակավոր ակումբի եւ թուրքական ազգային ավիաընկերության միջեւ կնքված գործակցության համաձայնագրի: «Մենք չենք հասկանում նման գործակցությունը: Հարգում եւ սիրում ենք Մարսելի «Օլիմպիկը», բայց դավաճանություն ենք համարում նման քայլը: Հարյուրամյակի շեմին դա անարգանք է ցեղասպանության մեր զոհերի եւ մերՙ վերապրողներիս ինքնասիրության նկատմամբ», ասված է հայտարարության մեջ:

Էսքիյանը նաեւ գրում է, որ ֆրանսիական ֆուտբոլային ակումբի բազմաթիվ երկրպագուներ որոշել են բոյկոտել 2013-14 թվի խաղերը:

Հիշեցնենք, որ «Թըրքիշ Էրլայնզը» Ստամբուլ-Մարսել ուղիղ թռիչքներ է իրականացնում հունիսի 4-ից: