Նախօրեին իսրայելական բանակը Գազայում 8 զինվոր է կորցրել. հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Գազայի հատվածում իսրայելական բանակի ցամաքային գործողության ընթացքում ՀԱՄԱՍ-ի զինյալները թունելում պայթուցիկ սարք են գործարկել։ Մինչ վիրավոր իսրայելցի զինվորներին փրկում էին, տեղի ունեցավ երկրորդ պայթյունը։
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հակամարտության սրումից հետո սպանված իսրայելցի զինվորների և սպաների ընդհանուր թիվը հասել է 442-ի։
Մինչ Իսրայելը իր 8 զինվորի կորստի մասին է հայտնում, Գազայի խաղաղ բնակիչների 85 տոկոսը լքել է իր հայրենիքը ոչ միայն պատերազմի, այլև սովի պատճառով։