Երեւանի «Արարատի» բազմամյա ավագ Արթուր Մինասյանը նշանակվել է ակումբի գործադիր տնօրեն: 36-ամյա նախկին ֆուտբոլիստն այդ պաշտոնում փոխարինել է Սիմոն Նաիրյանին:
Արթուր Մինասյանը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին: Նա բարձրագույն խմբի առաջնություններում 249 խաղ է անցկացրել, որից 247-ը հարազատ «Արարատի» մարզաշապիկով: Այս ցուցանիշով Արթուրը թիմի ռեկորդակիրն է: Նա «Արարատում» հանդես է եկել 1999-2013-ին: