Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը, անգամ հայաթափվելուց հետո, դառնում է հանուն իշխանության պայքարի հիմնական պատրվակ. քաղաքագետ

04/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վստահ եմ, որ ՀՀ գործող իշխանությունները չեն ընդունի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվող «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագիծը. դա առավել քան հասկանալի է։ Ավելին, վստահ եմ, որ այս նախաձեռնության հեղինակների հիմնական նպատակն այն չէ, որ խորհրդարանն այդ օրինագիծն ընդունի, և օրենքն ուժի մեջ մտնի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Կարծում եմ՝ նախագիծը նախաձեռնողները դա ավելի շատ արել են քաղաքական նպատակներով, որպեսզի իշխանությունները մերժեն այն, և հասարակության համար էլ ավելի ակնհայտ դառնա, որ ՀՀ իշխանությունները դավաճանում են ազգային-պետական շահերը, հետևաբար պետք է օր առաջ ազատվել նրանցից։

Ես չեմ կարծում, որ «Հայաքվե»-ի այս նախագիծն ուղղակիորեն կապված է Արցախի ապագայի հետ. սա ներքաղաքական պայքարի հերթական դրվագն է, և ինչպես միշտ՝ Արցախը, անգամ հայաթափվելուց հետո, դառնում է ներքաղաքական պայքարի, հանուն իշխանության պայքարի հիմնական պատրվակ. ընդամենը պատրվակ, որովհետև իրականում քաղաքական ուժերը շատ ավելի պրագմատիկ նպատակներ են հետապնդում՝ ավելի կոնկրետ իշխանության հասնելու նպատակներ»,- ասաց քաղաքագետը։

Արմեն Բաղդասարյանը հավելեց՝ ՀՀ իշխանությունները հրաշալի հասկանում են սա, սակայն դրանից որևէ կերպ խուսափել չեն կարող։

«Դրա համար էլ ոչ այնքան բովանդակային քննարկում են իրականացնում։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում բովանդակային շատ քիչ բան կա. իշխանություններն ավելի շատ զբաղվում են նրանով, ինչով սովոր են զբաղվել և ինչն իրենց մոտ լավ է ստացվում. նրանք փորձում են իրենցից բացի՝ մեղքը բարդել բոլորի վրա։

Կոնկրետ այս հանձնաժողովում իշխանությունները հերթական անգամ փորձեցին ցույց տալ, որ նախկիններն են մեղավոր՝ սկսած 1991 թվականից։ Մինչդեռ ավելի լուրջ կլիներ, եթե քննարկվեր շատ ավելի առարկայական հարց, թե արդյոք այդ նախագծի ընդունումն օգնելո՞ւ է հետագայում արցախյան խնդիրն ինչ-որ կերպ՝ թեկուզ մասնակիորեն կարգավորելուն, թե վնասելու է։

Այսինքն՝ քննարկումները պետք է միտված լինեին ապագային, բայց մենք, ցավոք, տեսանք որ դրանք ավելի շատ անցյալի քննարկումներ են՝ անցյալի համար միմյանց մեղադրելու շուրջ բանավեճ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին զուգահեռ՝ «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները խորհրդարանի առջև բողոքի ակցիա են իրականացնում։

Հիշեցնենք նաև, որ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Քպ-ն իր ստանձնած պարտավորության այլ ճանապարհային քարտեզ չի առաջարկում, վերջին լուծումը մնում է հրաժարականը և հեռացումը

Հաջորդ գրառումը

Ես բիզնեսմեն չեմ, բայց դուք էլ բիզնեսմեն չեք. Մինասյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ես բիզնեսմեն չեմ, բայց դուք էլ բիզնեսմեն չեք. Մինասյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025

Մենք հավատում ենք և լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի տեղահանված անձինք կարողանան լիովին ինտեգրվել Հայաստանին և շարունակել իրենց կյանքը Հայաստանի...

ԿարդալDetails

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական