Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ր դեպքում արցախահայերը կկարողանան վերադառնալ

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը, հայց ներկայացնելով ՄԱԿ-ի Միջազգային դատարան, չի պահանջել միջազգային խաղաղապահ զորքեր մտցնել Լեռնային Ղարաբաղ եւ ապահովել վերադառնալ ցանկացող մարդկանց անվտանգությունը: Ռուսական  «Կավկազսկի ուզել» լրատվականի հարցմանն ի պատասխան նման միտք է հայտնել  հայաստանյան «Լրագիր.ամ»-ի ռուսական տարբերակի խմբագիր, քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանը: «Հայաստանի հայցը ձեւական էր եւ կարելի է համարել Լեռնային Ղարաբաղի հայերին պաշտպանելու գործողությունների նմանակում, այդպես եւ ՄԱԿ-ի դատարանի որոշումն էր նմանակում ու ձեւական ակտ, որը չի կարող ունենալ ոչ մի իրավական հետեւանք»,-նշել է նա:

Հայրումյանը մասնավորապես ավելացրել է, թե հայերի այնտեղ վերադարձի միակ իրական պայմանը կարող է լինել Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցությունների վերսկսումը եւ Լեռնային Ղարաբաղ միջազգային զորքեր  մտցնելու ՄԱԿ-ի որոշումը՝ կարգավիճակի մասին այդ կազմակերպության կայացրած որոշումների իրականացումն ապահովելու համար, եթե անգամ այդ որոշումները լինեն ժամանակավոր, որպեսզի Ադրբեջանը դրանք չխախտի եւ չխոչընդոտի իրականացմանը: «Մինչեւ այժմ ոչ մի կողմը՝ ո՛չ միջնորդները, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ցույց չեն տվել ոչ մի իրավական փաստաթուղթ՝ որպես հիմք այն բանի, թե Արցախն Ադրբեջան է: Նրանք բոլորը վկայաբերում են Նիկոլ Փաշինյանի միակ բանավոր հայտարարությունը, թե Հայաստանը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս: Դա ցույց է տալիս այլ իրավական հիմքերի ու փաստարկների լրիվ բացակայությունը: Կլինի՞ արդյոք նույնպիսի վերաբերմունք նույն Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, եթե նա ասի, որ Ղարաբաղը Հայաստան է»,- հարցնում է Հայրումյանը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է Ղարաբաղի հարցով լուրջ բանակցությունների վերսկսումը:

Ռուսական լրատվամիջոցը արցախահայերի վերադարձի խնդրի վերաբերյալ  Հայաստանում հարցումներ է արել քաղաքական մի քանի մեկնաբանների: Նրանցից Անդրիաս Ղուկասյանը ներկայացրել է, ինչպես ասվում է, «Ազատ հայրենիք» նախընտրական դաշինքի հինգ կուսակցությունների, ավելի քան 30 հասարակական կազմակերպությունների եւ «Հայաքվե» շարժման համատեղ հայտարարության մեջ նշված պայմանները, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենիք վերադարձի համար: Դրանք, ըստ նրա, հինգն են: Նախ՝ Ադրբեջանի կողմից, պետական մակարդակով, ղարաբաղցիների քրեական հետապնդումը բացառող որոշումների կայացում եւ ռազմական հանացագործությունների հարցում այդ երկրի ու Հայաստանի  կողմից անկախ միջազգային դատարանի իրավասության ճանաչում, այժմ  դատապարտվածների կամ քրեորեն հետապնդվողների ազատ արձակում: Ապա՝ արցախահայերի վերադարձի համար նախկին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի տարածքներից ադրբեջանական զորքի, Ադրբեջանի վարչակարգի եւ նրա ոստիկանության հեռացում: ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկության  համաձայն Լաչինի (Բերձորի – Գ. Մ.) միջանցքի փոխանցում ՄԱԿ-ի կառավարմանը՝ Ադրբեջանի կողմից նոր շրջափակման բացառման նպատակով: Հայերի վերադարձի ամբողջ տարածքում ՄԱԿ-ի բազմազգ խաղաղապահ ուժերի կողմից (ներառյալ  իրանականը) անվտանգության ապահովում, իսկ հարակից տարածքներում, միջազգային պրակտիկայի համաձայն, սահմանազատման գոտու ստեղծում, այնտեղ ադրբեջանական զորքի ու ռազմական տեխնիկայի մուտքի արգելք: Եվ վերջապես, այդ տարածքի կառավարման անցում ՄԱԿ-ին, որը պետք է ապահովի փախստականների կոլեկտիվ վերադարձը:

«Մինչեւ որոշակի ժամանակ, մինչեւ իրավիճակը կարգավորվի, պետք է գործի ՄԱԿ-ի կառավարումը, որպեսզի արդեն ստեղծված պայմաններում անցկացվի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշող հանրաքվե:   Որին կմասնակցեն նախկին ԼՂԻՄ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ նախկին Շահումյանի շրջանի հետ քաղաքական-իրավական կապ ունեցող բոլոր մարդիկ, առանց ազգային սահմանափակումների: Այդ մարդկանց ինքնորոշման իրավունքն անվիճելի է»,- նշել է Ղուկասյանը: Բոլոր մյուս դեպքերում, ասել է նա, պատերազմի սպառնալիքը կմնա:

Հայերի վերադարձն Արցախ՝ միայն այնտեղ միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու պարագայում է հնարավոր համարել նաեւ քաղաքագետ Արմեն Վարդանյանը: «Մենք տեսնում ենք.- նշել է նա,- որ հայերին միշտ գերի են վերցնում եւ չկան երաշխիքներ, որ վերադարձողների իրավունքները չեն խախտվի»:  Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը համարելով իր տարածքը, հայտարարում է, որ այնտեղ գործելու են իր օրենքները, եւ համաձայն չէ որեւէ միջազգային մեխանիզմի: Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերի ճանաչումն էլ, Վարդանյանի կարծիքով, Բաքուն օգտագործում է իր օգտին, հայտարարելով, որ այսուհետեւ այդ ամենն ադրբեջանական է:

Խոսքը Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինչպես արխիվային, այնպես էլ անձնական փաստաթղթերի մասին է (մարդկանց կարգավիճակը, բժշկական փաստաթղթերը, աշխատանքային գրքույկները եւն), այսինքն այն բոլոր փաստաթղթերի, որոնք կարող են մարդկանց իրավունքների պաշտպանության հիմք դառնալ՝ հակամարտության առկայությունից անկախ, «Կավկազսկի ուզել»-ի թղթակցին ասել է Արցախի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքերով՝ այս տեսակետից Հաագայի դատարանի որոշումը հստակ է՝ Ադրբեջանը չի կարող ոչնչացնել այդ փաստաթղթերը: Ավելին, դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ճանաչել դրանք: Թե այդ փաստաթղթերն ինչ կարգավիճակ կունենան Ադրբեջանի կողմից ճանաչվելուց հետո, Արտակ Բեգլարյանը դժվարացել է պատասխանել: Ըստ նրա՝ հարցը բաց է մնում: «Բայց եթե Ադրբեջանը պետք է տիրապետի այդ փաստաթղթերին, արցախցիները ստիպված կլինեն այս կամ այն տեղեկանքի համար դիմել Բաքվին»,- նշել է Բեգլարյանը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ունեցածիդ արժէքը չես գիտնար, մինչեւ զայն կորսնցնես. «Զարթօնք»

Հաջորդ գրառումը

Մետրոյացավ են կպել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Մետրոյացավ են կպել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

ՀՀ ՆԳՆ-ի կողմից 08.06.2025 թ-ին հրապարակված Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութով, որով իբր ապացուցվում է, թե Փաշինյանի ավտոշարասյունը մասնակցություն...

ԿարդալDetails

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական