Արցախի բռնագաղթից հետո. Հայոց ցեղասպանության ոճրագործներն ու ժխտողները նույնիսկ Հուշարձանն են տարագրում

Քյոլնի կենտրոնում՝ Հոհենցոլլերնբրյուքեին մերձակա հրապարակում տեղադրված «Այս ցավը բոլորինս է» մակագրությամբ Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող «Նուռ» հուշարձանը մինչեւ տարեվերջ պիտի հեռացվի տարածքից: Սրա մասին իրազեկում է տեղական «Քյոլներ շտադտանցայգեր» թերթը նոյեմբերի 29-ին՝ ծանուցելով, թե նոր՝ կես միլիոն եվրո արժողությամբ կոթողը պատրաստ կլինի 2 տարում, կփոխարինի մետաղյա՝ բազմիցս չարչրկված հուշարձանին, որ նախաձեռնության հեղինակների պայքարի եւ դիմակայության շնորհիվ դեռ տեղում է՝ ի հեճուկս թուրք ազգայնական տարբեր կազմակերպությունների, «Գորշ գայլերի» բողոքի եւ նրանց գիշատիչ ոռնոցը մարդու իրավունքների, ազատ կարծիքի հետ շփոթող տեղական իշխանությունների, որ ուրացման իրենց քաղաքականության համար պատրվակ են գտնում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
