ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրանքը հաստատվել է. գործը Գլխավոր դատախազությունից փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։
Միաժամանակ դատախազը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հետախուզման մեջ գտնվող ամբաստանյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու վերաբերյալ։