Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Վիգեն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրանքը հաստատվել է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրանքը հաստատվել է.  գործը Գլխավոր դատախազությունից փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։

Միաժամանակ դատախազը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հետախուզման մեջ գտնվող ամբաստանյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու վերաբերյալ։