Շահրամանյան Սամվելը, ում դուք շատ սիրում եք, բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում:
Ես տեղյակ եմ, որ Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, բանակցում է արցախցիների վերադարձի մասին. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովին ներկայանալուց հետո, ճեպազրույցում ասել է Սամվել Բաբայանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է արցախցիների հարցերով հատուկ վարչություն ստեղծել. ասել է Արցախի Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
Նա նշել է, որ մերժման պատճառներն անհայտ են, քանի որ անձամբ չի հանդիպել և չի խոսել Փաշինյանի հետ։
Հիշեցնենք, որ Բաբայանը ասել է, որ Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել։