Ֆուտբոլի ՌԴ առաջնության 8-րդ տուրում «Վոլգայի» դարպասը Յուրա Մովսիսյանի խփած միակ գոլը 1-0 հաշվով հաղթանակ պարգեւեց «Սպարտակին»: Մովսիսյանն ընթացիկ առաջնությունում 4-րդ գոլը խփեց: Առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը 7 գնդակով գլխավորում է «Ռոստովի» հարձակվող Արտյոմ Ձյուբան: 6 գնդակ է խփել Դանին («Զենիթ»), 5-ական գոլի հեղինակ են դարձել Վանդերսոնը («Կրասնոդար») եւ Ահմեդ Մուսան (ԲԿՄԱ): Արաս Օզբիլիսը մինչեւ «Սպարտակ» տեղափոխվելը «Կուբանում» 3 գոլ է խփել:
«Սպարտակը» 8 տուրից հետո 17 միավորով ընթանում է 3-րդ տեղում: Նույնքան միավոր ունի 2-րդ տեղում ընթացող «Զենիթը», իսկ առաջատարը ԲԿՄԱ-ն էՙ 20 միավոր: