Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ

2023 թվականի նոյեմբերի 28-ին ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հանձնակատարները, ինչպես նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն առանձին են կանչվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն.  հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Նշվում է, որ «AbzasMedia» լրատվական պորտալը, այդ երկրներում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ, իրականացրել է անօրինական ֆինանսական գործարքներ, որոնցում ներգրավված են եղել այդ երկրների դեսպանատները, ինչի կապակցությամբ լուրջ անհանգստություն է առաջացել։

  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ( USAID ), FreedomNow-ը, New Democracy Fund-ը և այլ կազմակերպություններ, խախտելով դրամաշնորհների տրամադրման կանոնները, իրականացրել են ֆինանսական միջոցների անօրինական փոխանցումներ Ադրբեջանի տարածք և ապօրինի ներդրում կատարել AbzasMedia կազմակերպության գործունեության համար։