Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ղարաբաղը հավերժ կմնա Ադրբեջանի տարածք. թուրք նախարարը շնորհավորել է Հասանովին

«Ղարաբաղը հավերժ կմնա Ադրբեջանի տարածք». այցով Բաքվում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է իր ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ։

Յաշար Գյուլերը ևս մեկ անգամ շնորհավորել է Զաքիր Հասանովին նոյեմբերի 8-ի՝ «Ադրբեջանի հաղթանակի օրվա կապակցությամբ և ընդգծել, որ  հարգում է նահատակների և վետերանների հիշատակը, ովքեր 44 օր հերոսաբար մարտնչել են Ղարաբաղի ազատագրման համար»։

Ադրբեջանին եղբայրաբար շնորհավորելուց հետո թուրք պաշտոնյանտարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված   պատրաստակամություն է հայտնել։

 «Մենք վճռական ենք զարգացնելու մեր հարաբերությունները և ձգտում ենք Կովկասում կայունության: Ադրբեջանն ազատագրել է «իր հողերը օկուպացիայից»։ Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, և որպեսզի դա ցույց տանք միջազգային հանրությանը, մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև շփումներին», – ասել է թուրքը։