Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ստոլտենբերգը «անարգանքի սյանն է գամել» Ռուսաստանին

ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները կքննարկեն Ռուսաստանի փորձերը՝ ապակայունացնելու իրավիճակը Ուկրաինայում և դրանից դուրս. ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ռուսաստանը պատերազմը վերադարձրեց Եվրոպա. այս երկիրը փորձում է խաթարել մեր ժողովրդավարությունը կիբեր հարձակումներով, ապատեղեկատվությամբ, էներգետիկ շանտաժով և միգրացիայի միջոցով։

 Վերջին շաբաթներին Մոսկվան հանդես է գալիս որպես միջնորդ միգրանտներին ռուս-ֆիննական սահման հասցնելու հարցում։ Ռուսաստանը միգրացիան օգտագործում է իր հարեւանի և ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիայի դեմ՝ որպես ճնշման միջոց»։

Գլխավոր քարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ն համերաշխ է Ֆինլանդիայի հետ։