Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ռուսաստանի հարավում 1,9 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության

Ռուսաստանի Դաշնության հարավում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շուրջ 1,9 մլն մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման.  հայտնում է ՌԴ էներգետիկայի նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Ռուսաստանի հարավում՝ Ռոստովի մարզում, Կրասնոդարի երկրամասում և Ղրիմում դիտված անբարենպաստ եղանակային պայմանների և ուժեղ փոթորկի  հետևանքով տուժել են էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքները։

Արդյունքում շուրջ 1,9 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության։