Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրականում սա իրենից հույսի վաճառականություն է ներկայացնում. իրավապաշտպանը՝ Ադրբեջանի դեմ միջպետական գանգատը լրացնելու մասին

24/11/2023
- Իրավունք

Կարծում եմ՝ այս ամենը պետք է կատարվի, բայց զուտ որպես երկրորդական կարևորության միջոցառում, որն ուղղակի անխուսափելի է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ նոր հայց ներկայացնելու թեմային։

 Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատը կլրացվի՝ ներառելով արցախցիների՝ գույքի նկատմամբ իրավունքի վերականգնման հարցը։ Այլ կերպ ասած՝ ներկայացված գանգատը լրացվելու է, այսինքն՝ հիմնական գործին ավելացվելու է նոր հայց։ Հայցը ներկայացվելու է առաջիկայում։

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից նմանօրիանկ հայցի ներկայացումը նույնքան բնականոն երևույթ է, որքան, պայմանական ասած, փողոցն անցնելիս աջ և ձախ նայելը։

«Այսինքն՝ սա բնական գործողություն է, որ կատարվում է, սակայն իրականում այս պրոցեսը ներկայացվում է որպես չտեսնված մի երևույթ։ Իրականում սա իրենից հույսի վաճառականություն է ներկայացնում։

Իշխող քաղաքական ուժն այսօրինակ միջոցառումներով ցանկանում է ցույց տալ, որ ինքն ինչ-որ բան է անում, կոնկրետ արդյունքի միտված գործողություններ է կատարում, այնինչ բոլորս էլ լավ գիտենք, որ միջազգային համակարգը կորցրել է իր արդյոունավետությունը, նպատակային չէ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Վերջում իրավապաշտպանը հավելեց, որ անձամբ ինքը վերոնշյալ գործընթացից որևէ արդյունք չի ակնկալում։

Ավելի վաղ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի-ի հետ զրույցում հավաստիացրել էր, որ եթե անձի հաշվառման հասցեն փոխվի, Արցախում թողած գույքի նկատմամբ իրավունքը չի վտանգվի։

«Այդ մտավախությունները տեղին չեն, քանի որ սեփականության իրավունքի պաշտպանությունը կապված չէ բնակության կամ քաղաքացիության իրավունքների հետ. քանի դեռ արցախցիները պահպանում են սեփականության իրավունքի իրենց վկայականները, նրանք շարունակում են օգտվել իրենց նախկին իրավունքներից», – ընդգծել էր Սահակյանը։

Նրա խոսքով` եթե անգամ Ադրբեջանը, ոչ օրինական հիմքերով ակտեր ընդունելով, այդ սեփականությունը փոխանցի 3–րդ անձանց, միևնույնն է` արցախցիների սեփականության իրավունքը պաշտպանված է։ Սահակյանը վստահեցրել է` արցախցիներն այդ գույքը տիրապետելու, դրան հասանելիություն ունենալու, տնօրինելու լիարժեք իրավասություններ ունեն։

Նախորդ գրառումը

Խաղաղության պայմանագրի ստորագրվելուց  հետո  նա կոչվելու է կրկնակի կապիտուլյանտ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026
Իրավունք

Դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

24/06/2026
Իրավունք

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

15/06/2026
Իրավունք

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի

12/06/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Լրահոս

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական