Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Խաղաղության պայմանագրի ստորագրվելուց  հետո  նա կոչվելու է կրկնակի կապիտուլյանտ

«Կոնկրետ ես չգիտեմ թե ինչ տեքստ ու տեսք ունի  այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչ.լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Այսօր, ի դեպ, Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն է տեղի ունեցել։ Լրագրողները, օգտվելով առիթից, նախագահին հարցեր են ուղղել։

Խաղաղության պայմանագրի մասին նա ասել է.

«Ամեն անգամ մենք գնում ենք նոր զիջումների։

Եվ դա ինչպե՞ս կարելիա է կոչել խաղաղոթյան պայմանագիր: Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա ճիշտ կլինի այն կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է:

Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո  «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ՝ այսպիսի խաղաղության պայմանագրի ստորագրվելուց  հետո  նա կոչվելու է կրկնակի կապիտուլյանտ: