Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հրեա վերաբնակները ուզում են գրավել Հայկական թաղամասը

Երուսաղեմի Հայկական թաղամասի շուրջ շաբաթներ շարունակող լարվածությանն անդրադարձել է չեխական ՄՖ Դնես օրաթերթի  idnes.cz  կայքէջը:

Հոդվածագիրը նշում է, որ Արեւելյան Երուսաղեմի քրիստոնյա հայ համայնքն այժմ վախենում է զինված հրեա վերաբնակիչներից: «Դա միայն հողի մի կտոր չէ, որը մենք պաշտպանում ենք: Երուսաղեմի հայերի և բոլոր քրիստոնյաների ապագան վտանգված է»,- The Times-ին ասել է երիտասարդ ակտիվիստ Հակոբ Ջըրնազյանը: Հայերն այժմ գիշեր-ցերեկ հսկում են փշալարերով շրջապատված ավտոկայանատեղին: «Հայերն այստեղ են եղել մ.թ. չորրորդ դարից, սակայն այժմ մենք կանգնած ենք արմատախիլ լինելու առջև: Մենք պետք է պայքարենք մեր գոյության համար»,- ասել է Ջըրնազյանը Reuters-ին:  Իսրայելցի փաստաբան և ակտիվիստ Դանիել Սայդեմանի խոսքով էլ զարգացման նախագծով ծրագրում են Հրեական թաղամասը հասցնել մինչև Հին քաղաքի կեսը, այդ թվում՝ նաեւ Հայկական թաղամասը:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ