Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ` ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ»

10/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Այո, միայն այսպես կարելի է բնորոշել պաշտոնական Բաքվի «խնդրանքը»` Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակության այցը «նախագահական ընտրություններից հետո տեղափոխելու» մասին:

Իրավիճակի տրագիկոմիզմն այն է, որ Թոմաս Մելիան պատրաստվում էր Բաքու ուղեւորվել ոչ թե Կասպից ծովի ոչ այնքան մաքուր լողափերով վայելելու «թավշյա սեզոնը», այլ` հատկապես «ծանոթանալու Ադրբեջանում նախագահական ընտրությունների մթնոլորտին», որի մասին ավելի վաղ ծանուցել էր Բաքվում ԱՄՆ դեսպանատունը:

Ու եթե ադրբեջանական կողմը «խնդրել է այցը տեղափոխել նախագահական ընտրություններից հետո», ուրեմն իշխող վարչախումբը փաստացի ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի առջեւ խստորեն փակել է իր նախընտրական «խոհանոցի» դռները:

Ուշագրավ է, որ Թոմաս Մելիայի այցի մասին ծանուցմանը զուգահեռ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը հատուկ ընդգծել էր, որ ԱՄՆ-ը Ադրբեջանի նախագահի թեկնածուներից «որեւէ մեկին չի պաշտպանում», ինչը նշանակում է, որ եթե փոխպետքարտուղարի օգնականը մեկներ Բաքու, ապա նրա համար Իլհամ Ալիեւը եւ երեկ նախագահի թեկնածու գրանցված Զահիդ Օրուջեւը, կլինեին հավասար անձինք: Էլ չխոսած ընդդիմության միասնական թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլիի մասին:

Ավելորդ չէ հիշեցնել, որ Ադրբեջանում գտնվելով մինչ նախագահական ընտրությունների մեկնարկելը, նույն Թոմաս Մելիան բաց տեքստով հայտարարել էր, որ Ալիեւի «երրորդ ժամկետը կարմիր գիծ է»: Փաստորեն ամերիկացի դիվանագետն ասել էր, որ իր երկիրը կցանկանար, որ Իլհամ Ալիեւը չառաջադրվեր նախագահի թեկնածու:

Ըստ երեւույթին, իշխող վարչախումբը երկյուղ է ունեցել, որ քարոզարշավի մեկնարկից առաջ գտնվելով Բաքվում` ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականը կարող է նույն ոգով կամ ավելի կոշտ հայտարարություններ անել, ինչից հասարակությունը հետեւություններ կաներ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը չի աջակցում Իլհամ Ալիեւին:

Ակնհայտ է, որ այդ վտանգը չեզոքացնելու նպատակով է, որ ադրբեջանական կողմը փաստացի հրաժարվել է ընդունել ԱՄՆ փոխպետքարտուղարի գլխավորած պատվիրակությունը: Առանց չափազանցության կարող ենք ասել, որ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանում հայտարարվել է անցանկալի անձ, նրա անունը հավանաբար տեղ է գտել Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակում»:

Ի դեպ, երեկ Բաքվում է գտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիկը, որը Իլհամ Ալիեւին է փոխանցել իր երկրի նախագահ Օբամայի ուղերձը: «Թուրան» գործակալության փոխանցմամբՙ ԱՄՆ նախագահը, մասնավորապես, ասել է. «Եկել է նոր նախաձեռնություններ ցուցաբերելու ժամանակը` բանակցությունների ընթացքում ձեռք բերված փոխզիջումների շրջանակներում խաղաղություն հաստատելու համար»:

Այս տողերն Իլհամ Ալիեւին հասցեագրելիս Օբաման տեղյա՞կ էր, որ Ադրբեջանը մերժել է ընդունել փոխպետքարտուղարի օգնական Թոմաս Մելիայի պատվիրակությանը: Եթե` ոչ, ապա հաստատ կտեղեկանա: Եվ գուցե որոշում կընդունի այլեւս խաղաղության հասնելու կոչ չանել մի երկրի, որի առաջնորդը «վերընտրվում է» ժողովրդի բացարձակ մեծամասնության անտեղյակության, ընդդիմության հանդեպ գործադրվող բռնաճնշումների եւ դիվանագիտական էթիկետի կոպիտ խախտման պայմաններում: Իլհամ Ալիեւի կարգի բռնապետները սովորաբար ԱՄՆ-ի համար անցանկալի անձինք են հայտարարվում: Թե, «իհարկե, նա շան որդի է, բայց մեր շան որդին է» տարբերակն է գործելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

PKK-Ն ԱՌԿԱԽԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԻՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ` ԿԻՐԻԼՅԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ` ԿԻՐԻԼՅԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական