Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Նապոլեոնի գլխարկը վաճառվել է ռեկորդային գնով

Ֆրանսիական «Osenat» աճուրդի տունը վաճառել է Նապոլեոն Բոնոպարտ կայսեր գլխարկը։ Ըստ աճուրդի տան հրապարակած տեղեկատվության՝ կայսեր գլխարկը վաճառվել է ռեկորդային՝ մոտ 2 մլն եվրոյով։

«Գլխարկը մեզ է հասել կոլեկցիոներ Ժան Լուի Նուազեի հավաքածուից։ Այն այժմ վաճառվել է 193 մլն եվրոյով, ինչը ռեկորդային գին է։ Կայսրին պատկանող իրերի համար երբեք այդպիսի գին չի վճարվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աճուրդի տունը նախնական 600-800 հազար դոլար էր սահմանել։ Գլխարկը թվագրվում է 1810 թվականին։