Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ալիևը «փափկել է»

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա. Ալիևն ասել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի գրասենյակի խորհրդարանական կապերի Համագործակցության եւ զարգացման գծով պետական քարտուղարի տեղակալ Լեո Դոկերտիի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար», -հավելել է Ալիևը։