Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ավինյանը զգուշացում տվեց Անի Խաչատրյանին, Սոնա Աղեկյանին և Նարինե Հայրապետյանին

Բռնությունը մեզ համար մերժելի է և անընդունելի՝ լինի ֆիզիկական բռնություն, թե խոսքով. ավագանու այսօրվա նիստն սկսեց Տիգրան Ավինյանը։

Նա նկատի ուներ երեկվա ավագանու նիստին տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքը, որը շարունակվել է նաև քաղաքապետարանի միջանցքներում։

Երեկ «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը «Մայր Հայաստան» դաշինքից Սոնա Աղեկյանին անվանել է «կոյուղաջրերի թագուհի», ինչին հաջորդել է քաշքշոցն ու տուրուդմփոցը։

Տիգրան Ավինյանն այսօր զգուշացում տվեց երեկվա ծեծկռտուքի մասնակիցներ  Անի Խաչատրյանին, Սոնա Աղեկյանին և Նարինե Հայրապետյանին։