Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Երևանի վարչական շրջանի ղեկավարն իրեն պահում է ամենավերջին խուժանի պես. Մեսրոպ Մանուկյան

Երեկ ծեծկռտուքով ընդմիջված ավագանու նիստը շարունակվեց այսօր։ Առաջինը ելույթ ունեցավ «Մայր Հայաստան» դաշինքից Մեսրոպ Մանուկյանը։ Ըստ երեկ տարածված տեսանյութերի՝ հենց նրա վրա է եղել հարձակումը։

Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ հետևողական է լինելու, որպեսզի իրավական ուժով բոլորը պատժվեն, այդ թվում՝ Երևանի վարչական շրջանների այն ղեկավարները, որոնք իրենց պահել են «վերջին խուժանի պես»։