ԱՄՆ-ը գրեթե մեկ երրորդով կրճատել է ականանետների մատակարարումները Ուկրաինային. հայտնում է ABC News-ը։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմի բռնկման պահից ի վեր Միացյալ Նահանգներն ավելի քան 30 տոկոսով կրճատել է զինամթերքի մատակարարումն Ուկրաինային. ABC News-ին ասել է ուկրաինական բարձրաստիճան աղբյուրը:
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել՝ չնայած Վաշինգտոնի հավաստիացումներին, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը որևէ կերպ չի ազդի Ուկրաինային զենք մատակարարելու վրա։ Միևնույն ժամանակ, Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան ABC News-ին ասել է, որ մատակարարումների նվազումը «բացարձակապես կապ չունի Գազայի հատվածում տեղի ունեցողի հետ»։
ABC-ի ուկրաինացի զրուցակիցն ընդգծել է, որ մատակարարումների կրճատման պատճառով Կիևը դժվարություններ է ապրում։ Բացի այդ, նրա խոսքով, 155 մմ տրամաչափի հրետանային արկերի պաշարները Կիևին մինչ այժմ արված մատակարարումների մոտ 60-70 տոկոսն են կազմում։