Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիւ Եորքի ԹՄՄ «Մհեր Մկրտչեան» թատերախումբին 25-ամեակը՝ Շէյքսփիրով

17/11/2023
- 17 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Թէքէեան Մշակութային Միութեան «Մհեր Մկրտչեան» թատերախումբի հիմնադրութեան 25-րդ տարեդարձին առթիւ թատերական վարչութիւնը բարձրորակ ներկայացում մը հրամցուց նիւեորքահայ հասարակութեան: Արդարեւ, Նոյեմբեր 4-ին թատերախումբը ներկայացաւ Ուիլիըմ Շէյքսփիրի հանրայայտ «Բազում աղմուկ վասն ոչինչի» թատերախաղով, Պրոտուէյի (Նիւ Եորք) Symphony Space թատերասրահին մէջ: Բեմադրութեան համար Երեւանէն հրաւիրուած էր տաղանդաւոր եւ քաջածանօթ բեմադրիչ Ժիրայր Բաբազեանը:

Մօտ երեք ամիս հիւր բեմադրիչը յանապազօրեայ փորձերով Նիւ Ճըրզիի ԹՄՄ-ի կեդրոնին մէջ, 25 դերակատարներով պատրաստեց Շէյքսփիրի նշեալ թատերախաղը: Երջանկութիւնը այն եղաւ, որ փորձառու դերասաններուն կողքին բեմ ելան ամերիկածին երիտասարդ հայ տղաք ու աղջիկներ, որոնք յանգաւոր քերթուածներու երաժշտախառն տողերը կրցան յաջողութեամբ ներկայացնել թատերասէր ունկնդիրներուն: Գործը հայերէնի թարգմանուած է ատենին՝ Պէյրութի մեր մտաւորականներէն Վարուժան Պետիկեանը: Այդ գործը առաջին անգամ բեմ բարձրացած է Պէյրութի ՀԵԸի «Վահրամ Փափազեան» թատերախումբին կողմէ, բեմադրութեամբ Գրիգոր Սաթամեանի:

Գլխաւոր դերերով բեմ բարձրացան Յարութ Չաթմաճեանը (Տոն Փետրօ), Յարութ Պարսումեանը (Պենետիք), Դալար Զօքեան-Թոմլինսընը (Պէաթրիս),  Արմենակ Քրուշեանը (Գլոտիօ), Ռոյ Պահեանը (Լէոնարտօ), Թալին Պահեանը (Հիրօ), Թալին Գարակիւլեանը (Տոկպերի):  Յիշենք նաեւ այս ներկայացման թեքնիք աշխատակիցները. բեմավար`  Հրաչ Զօքեան, զգեստներ` Մարի Զօքեան եւ Վանիկ Ժանեան, բեմայարդար` Պօղոս Օրանճեան, լուսաւորում` Հայկ Կիւլեան, երաժշտութիւն` Յարութ Պարսումեան, թատերախաղի անգլերէնի թարգմանութիւն` Անի Չաթմաճեան, թարգմանութեան լուսարձակում` Էլիզապէթ Աքեան:

Ասիկա թատերախումբին 24-րդ բեմադրութիւնն էր, զոր նախորդեր էին մի քանի տասնեակ թատերախաղերով, բեմ բարձրացած զանազան ճաշակի բեմադրիչներով` Թամար Յովհաննէսեան, Պերճ Ֆազլեան, Գրիգոր Սաթամեան, Վարդան Գառնիկի, Ժիրայր Բաբազեան, Յարութ Չաթմաճեան եւ Գագիկ Կարապետեան: Թատերախումբը ունեցած է տարբեր քաղաքներու մէջ հիւրախաղեր, որոնց մէջ Պերճ Զէյթունցեանի «Ոտքի, Դատարանն է …» թատերախաղը՝ 10 անգամ:  Մկրտչեանականներ բեմ բարձրացած են նաեւ Երեւանի եւ Գիւմրիի մէջ՝ արժանանալով հայրենի խստապահանջ հանդիսատեսի եւ քննադատներու բարձր գնահատանքին:

Այս բազմածախս թատերական ներկայացման համար իրենց լիաբուռն նիւթական աջակցութիւնը բերին թատերախումբին երկարամեայ բարերարը` Քիւրտեան ընտանիքը, ինչպէս նաեւ` թատերախումբի բարեկամներ Էտուըրտ եւ Գարմէն Կիւլպէնկեանները, Հենրի Տինիճեանը, Տիկին Շողակ Յովհաննէսեանը եւ ուրիշ ազգայիններ:

Հակառակ տիրող քաղաքական անստոյգ պայմաններուն, Արցախեան ողբերգութեան, պաղեստինեան խնդրի արիւնալի զարգացումին, դարձեալ մեծ թիւով թատերասէրներ ներկայ էին ներկայացման: Անոնք, ինչպէս մի՛շտ, եկած էին քաջալերելու հայ թատրոնը եւ հայերէն լեզուով ներկայացուած մշակութային ձեռնարկը:  Խրախուսիչ էր նաեւ ներկաներուն մէջ տեսնել շրջանի մեր հոգեւորականները, ծանօթ մտաւորականներ եւ ազգային դէմքեր:

Շուտով կը ծրագրուի նոյն ներկայացումը բեմ հանել Նիւ Ճըրզիի եւ հայաշատ այլ քաղաքներու մէջ:

Վարձքը կատա՛ր բեմադրիչ Ժիրայր Բաբազեանին, ԹՄՄ-ի թատերական յանձնախումբի ժրաջան անդամներուն եւ անշուշտ՝ բեմ բարձրացած ու բեմին ետին աշխատող բոլոր մկրտչեանականներուն:

Յաջորդ օր երեկոյեան թատերախումբին անդամները հիւրամեծարուեցան Նիւ Եորքի «Գորնեթաս» հայկական ճաշարանը, որուն ներկայ էին Տէր եւ Տիկին Կիւլպէնկեանները եւ տաղանդաւոր դերասանուհի Նորա Արմանին: Թատերախումբի վարչութեան ատենապետը՝ Յարութ Չաթմաճեան, գնահատանքով վեր առաւ իւրաքանչիւրին բազմակողմանի տաղանդն ու մասնակցութիւնը այս ներկայացման մէջ: Խօսք առին նաեւ բեմադրիչ Ժիրայր Բաբազեանը եւ թատերախումբի հիմնադիր ատենապետ Յակոբ Վարդիվառեանը: Ընտանեկան զուարթ մթնոլորտով ներկաները խոստացան շարունակել իրենց առաքելութիւնը վասն հայ թատրոնի յարատեւման:

Յ.Վ.

Նախորդ գրառումը

Նաեւ հայագիտական բաժին արեւելագիտական համաժողովում

Հաջորդ գրառումը

Հայաստանը կամ կլինի մեծ ու հզոր, կամ չի լինի ընդհանրապես

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը կամ կլինի մեծ ու հզոր, կամ չի լինի ընդհանրապես

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական