Նախորդ շաբաթվա «գերկարեւոր» իրադրաձություններից էր Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի հարսանիքը, որ ըստ նորապսակների հարզատաների՝ բավական համեստ պայմաններում է կազմակերպեվել. զույգը Մոնակայում «տժալու» փոխարեն՝ նախընտրել է Դվինի Արտակին պատկանող «Դվին» հյուրանոցում քեֆ քաշել ու մի հարկի տակ հավաքել հայաստանյան քաղաքական դաշտի գունապնակի բոլոր երագներին՝ ներկաներին, նախկիններին, ավելի նախկիններին եւ աեմենանախկիններին:
Իհարկե, Աստված երկար տարիների համատեղ կյանք շնորհի նորապսակներին, օրհնի նրանց ընտանիքը, բայց ինչպես 44-օրյա պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն էր անհասկանալի՝ բարոյականության տեսանկյունից, այնպես էլ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ 400 հոգանոց հարսանիքն է անընկալելի: Արցախի օկուպացիայից, մի քանի հարյուր զոհերից եւ արցախահայության բռնի տեղահանությունից հետո կարելի էր փոքր-ինչ համեստ լինել եւ այնպես անել, որ շքեղության կադրերը մազապուրծ եղած մեր հայրենակիցներին չհասնեն:
Ինչեւէ, դառնանք հարսանիքի ամենացավալի եւ քստմնելի հատվածին՝ Արսենյաների քեֆ-ուրախությանը «շախ» տվողներին: Նրանցից մեկն, օրինակ, Փաշինյանին «Գնա» բանաստեղծություն նվիրած, մեր ժամանակների «անգերազանցելի» թամադա Ավետ Բարսեղյանն է, որ, փաստորեն, ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ դարձած Արսենյանի համար կենացներ է ասել, հաճելի խոսքեր շռայլել: Մյուսը երգիչ Ռազմիկ Ամյանն է, որ ընդդիմության վերջին՝ սեպտեմբերյան ցույցերի ժամանակ ցերեկը հրապարակներից տուն չէր գնում, երեկոյան, փաստորեն, երգում ՔՊ-ական քաղաքապետի ու մյուս բոլոր ՔՊ-ականների համար: Վստահ եմ՝ երեկոյին հակաքպական շատ այլ մարդիկ ու հյուրեր էլի՛ են եղել, որ այդ օրը մեծ սիրով ու ջանադրորեն Փաշինյանի թիմակիցների հետ բաժակ բաժակի են խփել, բայց նրանք բավարար խելք ու «ֆայմ» են ունեցել ու քստմնելի այդ տեսարանները հեռու են պահել տեսախցիկներից:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ