Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի վերջին 20 տարին՝ թվերով

10/11/2023
- 10 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1990-ական թվականների առաջին կեսին մենք հաղթեցինք ինքնորոշված հայ Արցախի դեմ առաջին ռազմական ագրեսիային դիմած Ադրբեջանին: Այդ դժվարին, կիսաքաղց տարիներին մի սերնդի բազում զոհողությունների ու զոհերի գնով հաղթեցինք, թշնամուն անժամկետ հրադադար պարտադրեցինք ու… մեր գործն ավարտված համարելով՝ հանգստացանք: Եղանք կարճամիտ ու հանցավոր չափով անպատասխանատու:

Չավարտված պատերազմի պայմաններում տնտեսությանը զարկ տալու եւ բանակը հնարավորինս զինել-հզորացնելու փոխարեն մեր իշխանություն ունեցողները, նրանց հովանավորյալներն ու գեներալների մի մասը երկրի ունեցվածքի հաշվին հարստություն դիզում ու դղյակներ էին կառուցում: Իսկ մեր հակառակորդը…

Այն թվային տվյալները, որոնց հիմնական մասը կփորձենք բերել ռուսական «Կոմերսանտ»-ի նոյեմբերի 5-ի մի հրապարակումից, ցույց են տալիս, թե ինչպես է փոխվել Ադրբեջանը Իլհամ Ալիեւի կառավարման արդեն լրացած 20 տարիների ընթացքում: Կարծում ենք՝ այսօրվա մեր շարունակվող մարտահրավերների պայմաններում դա մեզ կարող է հետաքրքրել նաեւ այդ չար հարեւանին ավելի լավ ճանաչելու, ինչպես եւ որոշ համեմատություններ անելու առումով:  

Ըստ հոդվածում բերված Համաշխարհային բանկի տեղեկությունների, 2022 թվականին այդ երկրի ՀՆԱ-ն՝ համախառն ներքին արդյունքը, կազմել է $78,7 մլրդ՝  2003-ի համեմատ աճելով  համարյա 11 անգամ: Դա ԽՍՀՄ հանրապետությունների համար ռեկորդ է: Նույն ժամանակամիջոցում Հայաստանում այն աճել է յոթ, Վրաստանում վեց, Ռուսաստանում՝ հինգ անգամ: Եռապատիկ է աճել Իրանում եւ Թուրքիայում:  

Ադրբեջանի տնտեսական աճը, հասկանալի է, մեծապես ապահովվել է վառելիքա-էներգետիկ համալիրի միջոցով: 1994 թվականին Հեյդար Ալիեւը օտարերկրյա ընկերությունների հետ կնքել էր «դարի պայմանագիրը»՝ Կասպից ծովում երեք նավթային հանքավայրերի համատեղ շահագործման համաձայնագիրը, բայց առաջին նավթը այդ երեք հանքավայրերից երկուսից ստացվել է արդեն նրա որդու նախագահության օրոք: 2003 թվականին նավթից ստացված եկամուտները բերել են երկրի բյուջեի ամբողջ եկամուտների մոտ մեկ երրորդը, 2023 թվականին՝ առնվազն կեսը (տարեվերջին սպասվում է 53%): 2006 թվականից սկսվել է նաեւ Շահ Դենիզ գազի հանքավայրի շահագործումը: Ադրբեջանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ բնական գազի արտադրության ծավալը երկրում 2003 թվականի 5,1 մլրդից 2022-ին հասել է 46,7 մլրդ խորանարդ մետրի:

Սկզբում նավթամուղները Ադրբեջանը կապում էին Վրաստանի ու Ռուսաստանի հետ: Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի նախագծային թողունակությունը 7 մլն տոննա է: Բայց վերջին տարիներին դրա ծանրաբեռնվածությունը 3 մլն տոննայից չի անցնում, որից էլ 2 մլնը ղազախստանյան նավթն է, ոչ թե ադրբեջանականը: Իլհամ Ալիեւի օրոք, նշում է ռուսական հրատարակությունը, երկիրը կառուցեց երթուղիներ Թուրքիայի տարածքով եւ մատակարարումները վերահասցեավորեց դեպի Եվրոմիության երկրներ: Եվրոպացիներն աջակցեցին նոր նախագծերին, քանի որ նրանք մատակարարումների դիվերսիֆիկացումը համարում էին ԵՄ քաղաքականության հիմնական նպատակներից մեկը:  

Այժմ Ադրբեջանի խոշորագույն առեւտրային գործընկերներն են Իտալիան, Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը եւ Հնդկաստանը (ինչպե՞ս չհիշես-չկրկնես մեծն Թումանյանի ծերունուն. «համեցեք դիվան ուզիր սրան(ց)ից»): Առաջատարների եռյակն այս տարիներին նույնն է մնացել, միայն այդտեղ Ռուսաստանն ու Թուրքիան տեղերն են փոխել: Եթե 2003 թվականի արդյունքներով Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության բաժինը ամբողջ առեւտրի 11 տոկոսն է եղել, Թուրքիայի հետ՝ 7 տոկոսը, ապա 2022-ի արդյունքներով եղել է հակառակը: Այնուամենայնիվ, միայն 2022 թվականին Ադրբեջանի տարածքով Ռուսաստան ապրանքների տարանցումն աճել է մոտ 2,5 անգամ, իսկ ողջ ապրանքաշրջանառությունը՝ 24%-ով:

Երկրում առկա է նաեւ զբոսաշրջության աճ, նրա ՀՆԱ-ում այս ոլորտի բաժինը մոտ 3% է: Նշված տարիներին գործազրկությունը 9,2%-ից նվազել եւ կազմել է 5,5%: Իրենց վիճակագրական տվյալներով՝ ընդհանուր հաշվով 1,96 մլն նոր աշխատատեղ է կազմակերպվել, նվազագույն աշխատավարձը 9 մանաթից (մոտ 600 ռուբլի) հասել է 345 մանաթի (համարյա 19 հազար ռուբլի), միջին թոշակը՝ 17,7-ից (մոտ 1200 ռուբլի)  372,1 մանաթի (համարյա 20,5 հազար ռուբլի):

Ադրբեջանի բնակչության թիվը 2003 թվականի համեմատությամբ դինամիկ աճել է մոտավորապես 24%-ով եւ հասել է է 10,2 մլնի: Աճել է ծնելիության (2011 թ.՝ 176 հազ.), պակասել՝ երկրից հիմնական բնակության համար հեռացողների ցուցանիշը: Վերջինս 2022-ին կազմել է ընդամենը 1,1 հազար մարդ:

Ինչպես հոդվածում նշվում է, երկրի բնակչությունը դառնում է պակաս բազմազան: Բերված իրենց վիճակագրական տվյալներով՝ 1926 թվականին ադրբեջանցիները կազմել են բնակչության 62,1%-ը, հայերը՝ 12,2 եւ ռուսները՝ 9,5%-ը: Բայց հետզհետե ադրբեջանական բնակչության գերակշռությունն առավել զգալի է դարձել եւ հասել համարյա 95%-ի: Խիստ ուշագրավ է Ադրբեջանի վիճակագրական ծառայության այն պաշտոնական տեղեկությունը, թե 2019 թվականին այդ երկրում ապրել է ընդամենը… 200 հայ: Կարծում ենք՝ սա ակամա հստակ գիտակցումն է եղել այն իրողության, որ Արցախի ինքնորոշված, թեկուզեւ չճանաչված հանրապետությունն իր 150 հազար հայ բնակչով Ադրբեջան չէ: Եթե, իհարկե, հոդվածում այս թիվը ճիշտ է վկայակոչված:

Այս երկրում էլ հակակոռուպցիոն ծրագրեր ու միջոցառումներ են իրականացվել, սակայն երկիրը մի քանի անգամ հիշատակվել է միջազգային կոռուպցիոն սկանդալների հետ կապված:

«Պանդորայի թղթապանակի» հրապարակումից հետո Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի ուսումնասիրման միջազգային կենտրոնը (OCCRP) հայտարարեց, որ Իլհամ Ալիեւի հարազատներն ու շրջապատը Բրիտանական Վիրջինյան կղզիներում 84 օֆշորային ընկերությունների սեփականատեր են: Տարիների ընթացքում Մալթայի վարչապետն ու Գերմանիայի Բունդեսթագի մի քանի պատգամավորներ կասկածվել են Ադրբեջանի իշխանություններից կաշառք ստանալու մեջ:  

«Կոմերսանտ»-ի հոդվածը վերնագրված է «Նավթով ու Ղարաբաղով, բայց առանց ջրի»:

Համաշխարհային բնական պաշարների ինստիտուտի (WRI) տվյալներով՝ Ադրբեջանն ապրում է այսպես կոչված ջրային սթրես՝ խմելու ջրի սուր պակաս: Պաշտոնյաների գնահատմամբ՝ վերջին 30 տարիների ընթացքում երկիրը կորցրել է իր ջրային պաշարների 15%-ը եւ մինչեւ 2040 թվականը կարող է կորցնել եւս 20%-ը: 2023 թվականի ապրիլին Բաքվում գործարկվել է ծովի ջրի աղազրկման փորձնական պետական   նախագիծ՝ խնդիրները մասամբ լուծելու համար:  

Եվ վերջապես՝ ռազմական ծախսերի մասին: Ըստ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) աղյուսակի տվյալների, 2003 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 0,2 մլրդ, Հայաստանինը՝ 0,1 մլրդ դոլար, 2022-ին Ադրբեջանինը եղել է 3 մլրդ, Հայաստանինը՝ 0,8 մլրդ դոլար: Այս վերջինը, ըստ տվյալ աղյուսակի, Հայաստանի համար եղել է անցած 20 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշը: Ադրբեջանի համար ամենաբարձրը եղել է 2011-2014 թվականներին՝ համապատասխանաբար 3,1, ապա 3,3, հաջորդ երկու տարին՝ 3,4-ական մլրդ: Հայաստանինը ամենից հաճախ եղել է 0,3-ից հատկապես 0,4 մլրդ ու միայն 2018-2021 թվականներին է կազմել, համապատասխանաբար, 0,5, ապա 0,7 կամ 0,6 մլրդ, իսկ 2022-ի մասին արդեն ասացինք:

Հրապարակման մեջ ի թիվս այլ բաների նշվում է նաեւ, որ Ալիեւների դինաստիան երկիրը կառավարում է արդեն 30 տարի: 2009 թվականին այստեղ վերացվել են նույն անձի համար նախագահական ժամկետների սահմանափակումները: Ի հիշատակ Հեյդար Ալիեւի՝ նրա անունով կոչվել են առնվազն 60 թանգարաններ եւ մշակութային կենտրոններ, մեկ ավան Նախիջեւանում, նավթագործարան ու նավթամուղ, մարզադաշտ, օդանավակայան, մզկիթ, Բաքվի մի պողոտա եւ այլն:

Պատրաստեց՝ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեր ուղարկիր Երկիր

Հաջորդ գրառումը

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը 90-ամյակ է տոնում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը 90-ամյակ է տոնում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական